ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները 05/23/2018 18:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լուծել զինված ուժերում սննդի և զինծառայողներին տրամադրվող հագուստի որոշ պարագաների որակը: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին: «Կան խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծվեն: Մասնավորապես, զինվորներին տրամադրվող և սննդի, և հագուստի որոշ պարագաների որակի հարցը: Այդ հարցով արդեն հանձնարարել եմ, որ լրջորեն զբաղվեն, որովհետև կան մեխանիզմներ, որոնց նպատակահարմարությունը խիստ կասկածի տակ է, և մենք պետք է այս հարցում արդյունավետությունը բարձրացնենք: Ես ակնկալում եմ նաև ծնողների ակտիվությունը, որովհետև շատ դեպքերում պաշտոնական զեկույցներով հասնող տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք և դրա ամենաարդյունավետ խողովակը անմիջապես զինվորների ծնողներից տեղեկատվություն ստանալն է: Ես նրանց կոչ եմ անում ակտիվորեն համագործակցել կառավարության հետ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև զինծառայողներին հիգիենայի անհրաժեշտ պարագաներով ապահովելու խոստմանը՝ հիշեցնելով, որ իր առաջին գործերից մեկը եղել է այն, որ հրավիրել է զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչներին քննարկելու այդ հարցը: «Ես արել եմ հայտարարություն ու ծնողներին խնդրում եմ իրենց երեխաներին չուղարկել այն պարագաները, որոնցով ապահովելու պարտավորությունը կրում է պետությունը: Իսկ եթե զինվորները զանգում են և ասում, որ կարիք ունեն նման պարագաների, ես պնդել եմ, որ նրանք դիմեն մամուլին, որպեսզի մենք արագ արձագանքենք և հետևություններ անենք: Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արվել են հավաստիացումներ, որ իրենք ի վիճակի են ամբողջությամբ բավարարել այն կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբեմն ծագում են նաև անսպասելի խնդիրներ, որովհետև վարչապետի կողմից տրված հրամաններն ու հանձնարարականները բանակի պաշտոնյաների կողմից մեկնաբանվում են շատ կամայական, ես ցանկանում եմ հրապարակային ասել, որ այն, ինչ ասում եմ, ոչ թե զինվորների կյանքը բարդացնելու այլ նրանց կյանքը հեշտացնելու մասին է: Հրամանատարներին կոչ եմ անում այդ հրահանգները հակառակ կերպ չմեկնաբանել»,- ասաց նա:
Արձագանքելով ՀՀ վարչապետի պատասխանին՝ Ջեմմա Բաղդասարյանը շեշտեց, որ խնդիրը բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի՝ խոստանալով հետամուտ լինել, որ տրված խոստումները կատարվելու են:
ՀՀ վարչապետն էլ ընդգծեց, որ դրա համար միայն շնորհակալ կլինի: «Իրականում կան խնդիրներ, որոնց լուծմամբ զինված ուժերի գլխավոր շտաբը ինտենսիվորեն զբաղվում է: «Մենք նպատակ ենք դրել պետական եկամուտներն ավելացնել, իսկ դա ունենալու է իր ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև զինված ուժերում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ