ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի տասնյակ մարդու թունավորման պատճառը հայտնի է 05/23/2018 15:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից: այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից և կեռասից վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) – Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Դրանց կենսագործունեության հիմնական միջավայրը մարդու և կենդանիների աղեստամոքսային տրակտն է, ուստի համարվում են ֆեկալ աղտոտվածության ցուցիչներ, այլ կերպ ասած՝ «կեղտոտ ձեռքերի և սպասքի» ցուցանիշ: Աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է +370C-ը, ոչնչանում են +600C-ի պայմաններում 10-15 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) - Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաև գոյատևում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, սարքավորումների մակերեսին: Աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է 35-370C-ը, ոչնչանում են +800C-ի պայմաններում 30 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում ՄԱՖԱՄ-ի հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Ոսկեգույն ստաֆիլակոկկ - Լայն տարածում ունի շրջակա միջավայրում, մարդու և կենդանիների լորձաթաղանթների վրա: Ակտիվ բազմանում են թթվածնի բացակայության՝ անաէրոբ, +30-400C ջերմաստիճանի պայմաններում, ոչնչանում են +800C-ի պայմաններում 10-20 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):
Լաբորատոր փորձաքննության ընթացքում ստուգվել է նաև ախտածին սալմոնելաների, միկրոօրգանիզմների առկայությունը ինչպես դասական մանրէաբանական, այնպես էլ ԻԺ-ՊՇՌ մեթոդներով, քանի որ եթե դասական մեթոդի պայմաններում հայտնաբերվում են միայն կենսունակ միկրոօրգանիզմները, ապա ԻԺ-ՊՇՌ մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերելու նաև տվյալ միկրոօրգանիզմին բնորոշ գենային հաջորդականությունը (ԴՆԹ-ն)՝ անկախ կենսունակությունից: Այսինքն՝ տվյալ մանրէն հայտնաբերվում է նաև ոչ կենսունակ վիճակում, օրինակ՝ ջերմային մշակումից հետո: Տվյալ դեպքում նույնիսկ գենային հաջորդականություն չի հայտնաբերվել:
Ծառայության մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաև «ԱլկաՖուդ» և «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից