ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ տատի սպանության փորձի մեղադրանքով 05/22/2018 18:32 | Դատական ռեպորտաժներ
Երևան քաղաքի դատարանն այսօր Արման Կարապետյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ և դատապարտեց 13 տարվա ազատազրկման:
Տուժողն ու ամբաստանյալը մերձավոր հարազատներ են՝ տատ ու թոռ:
Ըստ թոռանն առաջադրված մեղադրանքի, նա 04.11.2015թ. ժամը 18։00-ի սահմաններում գնացել է իր տատի տուն և ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու՝ ապօրինաբաար տատին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, առաջին հարկի ննջասենյակում հարձակվել և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ջրով լի ապակյա տարայով՝ շշով, հարվածել է մահճակալին պառկած տատի գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է խռխռալ։
Տեսնելով, որ տատը չի մահացել՝ ջրով լի մեկ այլ ապակյա տարայով ևս մեկ անգամ հարվածել է կնոջ կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի հատվածին՝ գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի սալջարդ վերքի և գլխի մաշկի տակ արյունահավաքի ձևով, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և անշարժացել։
Կարծելով, որ հարվածների հետևանքով տատը մահացել է, «շարունակել է մտադրված հանցավոր գործողությունները՝ հափշտակելով տուժողի 14.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը, 50.000 ՀՀ դրամ գումարը, 10.500 ՀՀ դրամին համարժեք 20 Եվրո գումարը ու հեռացել, սակայն Արման Կարապետյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս.Կարապետյանի մահվան պատճառը հանդիսացել է սուր սրտային անբավարարությունը»։
Նախաքննական մարմինը եզրահանգել էր, որ Արման Կարապետյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նրա տատի մահվան պատճառը հանդիսացել է սուր սրտային անբավարարությունը։
Մեղադրողն իր ճառում պնդել էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 14 տարվա ազատազրկման, իսկ ամբաստանյալի պաշտպան Վաղինակ Աթոյանը միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին: Պաշտպանի կարծիքով, մեղադրանքը հաստատող ապացույցներ չկան, մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Վ.Աթոյանը հայտնեց, որ բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան