ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յոթ տարվա փոխարեն 7 օրում. Արմեն Սարգսյանը՝ մարդկանց մեջ քաղաքացի լինելու զգացումն արթնացնելու մասին 05/21/2018 11:55 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում:
«Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում:
Այս իմաստով Արմեն Սարգսյանը մեծապես կարևորել է հայկական ներուժի օգտագործումն ու պահը բաց չթողնելը:
«Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հայ ազգը բավականաչափ հասուն և իմաստուն է, որ օգտվի այս պատմական հնարավորությունից և որ ինքը լավատես է: «Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-եզրափակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ