ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է կուտակային համակարգի վերաբերյալ Մանե Թանդիլյանի հայտարարությունը 05/21/2018 14:52 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մոտ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մոտեցումների փոփոխություն չի եղել:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք կուտակային համակարգի դեմ շարժման ժամանակ հայտարարել են, որ այդ մոդելը շատ լավն է, աշխարհում կիրառություն ունի, սակայն Հայաստանում ներդրվող տարբերակն աբսուրդ է:
«Մենք Հայաստանում ներդրվող մոդելի դեմ էինք պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Նա ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր, և տիկին Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը դրա մասին է: Հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի մեկից, թե ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:
Գորգիսյանը հավելեց, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և որ նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսել: Ի պատասխան հարցին, թե ամեն ինչ արվելո՞ւ է, որ պարտադիր բաղադրիչը չլինի, նա ասաց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. Հայաստանի քաղաքացիները վստահում են կառավարությանը և նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»,- ասաց նա:
Իսկ ինքը համաձա՞յն է, արդյոք, որ մեծ հիասթափություն կլինի, եթե հուլիսի մեկից այդ պարտադիր բաղադրիչը դուրս չգա: Գևորգ Գորգիսյանն այս հարցին պատասխանեց. «Ես վստահ եմ, որ տիկին Թանդիլյանի որոշումը լինելու է հիմնավորված: Մենք որևէ քննարկում այդ թեմայով չենք հասցրել ունենալ: Ոլորտը, որը վստահվել է տիկին Թանդիլյանին, լի է խնդիրներով: Նախարարի հայտարարությունից կարելի է եզրահանգում անել, որ սկզբունքները պահպանվելու են»:
2014-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: ՀՀ կառավարության և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ Կայուն եկամտային(FIX), Պահպանողական(CON) և Հավասարակշռված(BAL):
2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ