Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան 01/21/2025   16:56 Հայ մարդուն ցեղասպանի դատին ներկայացնելը՝ նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/21/2025   16:51 ԱԺ-ում հայտարարությունների ժամն է . ուղիղ 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդին չի ընդունում մեղադրանքը 05/21/2018   19:12  |  Դատական ռեպորտաժներ

2015թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ամբաստանյալը դեպքին իր առնչությունն ամբողջությամբ հերքեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացավ գործով հերթական դատական նիստը: Գործով հինգ ամբաստանյալներից առաջինը ցուցմունք տվեց Գնել Թևոսյանը, ով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:

Գնել Թևոսյանի խոսքով՝ 2015թ. հունվարի 28-ին զորամասում չի գտնվել, ազատ արձակման մեջ է եղել, վերադարձել է նույն օրը` երեկոյան, անվանականչից հետո էլ ժամը մոտավորապես 23.00-ի սահմաններում պառկել է քնելու:

Առաջին իսկ պահից ամբաստանյալի ցուցմունքներում առկա էր հակասության. նախ նշեց, որ դեպքի մասին տեղեկացել է կապիտան Ավետիսյանից, ապա հաջորդիվ հայտնեց, թե հունվարի 29-ի առավոտյան տեղեկացել է Հայկազ Բարսեղյանի ննջարանում քնող Սամվել Սերոբյանից: Վերջին անգամ, Թևոսյանի խոսքով, Հայկազ Բարսեղյանին տեսել է հունվարի 28-ի առավոտյան:

Անդրադառնալով վկաների ցուցմունքներիn` ամբաստանյալը հայտարարեց, թե ռազմական ոստիկանությունում ճնշում են գործադրել, բռնություն, խոշտանգել են՝ այդպիսով կորզելով ցանկալի ցուցմունք, սակայն ինքը որևէ մեկին չի մեղադրում, 18 տարեկան տղաներ են եղել, թույլ են գտնվել, չեն դիմացել: Ըստ ամբաստանյալի` դա է պատճառը, որ իր դեմ ցուցմունքներ են տվել:

Նշենք նաև, որ դատաքննության ընթացքում գործով հարցաքննված գրեթե բոլոր վկաները պնդեցին, որ իրենց վրա նախաքննության ընթացքում ճնշումներ չեն գործադրվել, իսկ վկաների ցուցմունքների ժամանակ ամբաստանյալ Թևոսյանn իր պնդումների վերաբերյալ նույնիսկ հարց չի ուղղել վկաներին:

Թե վկաներից ում նկատմամբ, երբ է ճնշում գործադրվել, նա չհստակեցրեց, սակայն դատավարության մասնակիցներին փորձում էր վստահեցնել, որ իր նկատմամբ ևս բռնություն է գործադրվել:

Միևնույն ժամանակ ամբաստանյալը պնդեց, թե վկաներից որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել. «Շառ են արել», ասել է թե անհիմն մեղադրել են իրեն:

Նման պայմաններում անհասկանալի է, թե չունենալով որևէ շահագրգռվածություն, դրդապատճառ՝ ինչու պետք է տասնյակ վկաներ Թևոսյանի դեմ ցուցմունք տային:

Նախաքննության ընթացքում, ամբաստանյալի խոսքով, իր վրա ճնշում գործադրելով փորձել են ինքնախոստովանական ցուցմունք կորզել. «Սկզբում ինքնասպանություն էր, հետո իմացան, որ Մարկոսյանի որդին եմ, բայց ազգանունն այլ է, դարձել է սպանություն, որը ինքն է կատարել»:

Թևոսյանը նաև հայտարարեց, թե հոր առջև պայմաններ են դրել. «Հորդ վրա գործ կա հարուցված, խոստովանես հորդ գործը կկարճվի»:

«Աստված մեծ ա, գրել եք, շառ եք արել, որ մարդասպան եմ, ապացուցեք: Ես այնպիսի դաստիարակություն չեմ ստացել, որ որևէ մեկի վրա շառ անեմ»,- հայտարարեց ամբաստանյալը:

Նա նաև իր ցուցմունքում նշեց, թե միշտ առավոտյան Հայկազ Բարսեղյանն է շուտ արթնացել, այդ ինչպես է եղել, որ Սամվել Սերոբյանն այդ օրը ավելի վաղ է արթնացել և ծածկոցը բարձրացնելով նկատել է, որ Հայկազ Բարսեղյանը չկա և անկողինն արյան մեջ է:

Հարցերին, թե նա զորամասում հեղինակություն է եղել և արտոնյալ կարգավիճակ է ունեցել, ամբաստանյալը պատասխանեց, թե զինվորականի ընտանիքից է, և հոր պաշտոնավարելը հիշյալ զորամասում էլ ավելի է բարդեցրել իր ծառայությունը, որևէ արտոնությունից չի օգտվել. «Ըտեղ գնում են հայրենիքի պաշտպան դառնալու համար, ոչ թե աֆտարիտետ»:

Թևոսյանը վստահեցնում էր, որ գործով մյուս ամբաստանյալների հետ ընկերներ չեն եղել, որ նրանց հետ այդ արարքը կատարեր: Թեև ընկներ չեն, բայց վստահաբար ասաց՝ չի կարծում, որ ամբաստանյալներից որևէ մեկն է կատարել է այդ արարքը:

Դիմելով սպանված Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադի Բարսեղյանին, Թևոսյանն ասաց. «Աստված տա ամեն ինչ ճիշտ գնա, և ես Ձեր հետ կգնամ Հայկազի գերեզմանին»:

Դատարանի հարցին, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել, ամբաստանյալը պատասխանեց՝ չգիտի, իմանա առաջինը ինքը կասի, սակայն Հայկազի հետ կոնֆլիկտի պատճառ չի եղել, սպանության հետ կապ չունի:

«Եթե այդ օրը գտնվել եմ Հայկազի ննջարանում, ապագա սպաներ էին, թող վեր կենային ինձ դուրս շպրտեին ննջարանից կամ որևէ մեկին կանչեին: Եթե հոգեպես թույլ չլինեին, ապա անհիմն չէին մեղադրի»,- ասաց ամբաստանյալը՝ նկատի ունենալով նույն ննջարանում քնող մյուս կուրսանտներին:

Ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները վերանայելուց հետո հաջորդ՝ հունիսի 4-ին նշանակված նիստում կորոշվի՝ առկա՞ են հակասություններ դատաքննական ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների միջև և արդյոք կա՞ հրապարակման հիմք, թե՝ ոչ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:06 14/05/2018  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտի սպանության գործով հաջորդ նիստում ցուցմունք կտան ամբաստանյալները
19:15 15/01/2018  |  Դատական ռեպորտաժներԳնել Թևոսյանի գնդապետ հայրը թույլ չի տվել, որ որդին պատասխանի հարցին, թե ի՞նչ է իրեն հայտնի Հայկազի սպանության մասին
20:08 11/12/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազի անկողինն արյան մեջ հայտնաբերելուց հետո կապիտանը սպանության մասին չի մտածել. կարծել է, թե ինքնավնասում է
22:35 16/10/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե մի անգամ էլ շրջվես քեզ կդնեմ Հայկազի կողքին. Գնել Թևոսյանը՝ կուրսանտին, ով շրջվել է տեսնելու պտտաձողից կախված Հայկազին
16:02 10/07/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալը հրաժարվեց իր 2 պաշտպաններից
20:07 26/06/2017  |  Դատական ռեպորտաժներ«Դեմքը տեսա՝ ես էլ սառեցի». Վկան պատմել է,թե ինչպես Հայկազ Բրասեղյանին հայտնաբերել կախված
17:58 19/06/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով վկայի ցուցմունքները կասկած են հարուցում
22:57 12/06/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի անկողինն արյունոտ տեսնելով կուրսանտն ուշագնաց է եղել
13:11 05/06/2017  |  Քրեական խրոնիկոն«Հա, ես միշտ էլ անհարգալից եմ… մինչև դատարան չունենանք, միշտ էլ անհարգալից եմ». փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի՞
16:36 22/05/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով զինծառայող վկաների ներկայությունը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում նիստին ապահովել

Արխիվ

[]