ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դայակի ընտրությունը կարևոր է 05/20/2018 19:02 | Հետաքրքիր է իմանալ
Երեխայի հոգեկան առողջությունը բնավ չի լավանում կամ վատանում այն բանից, թե ընտանիքում կա՞ արդյոք դայակ կամ տնային դաստիարակչուհի։ Շատ ավելի հավանական է, որ նման մարդու ներկայությունն առաջին հերթին ազդի մոր հոգեկանի վրա, հատկապես եթե խոսքն այնպիսի կնոջ մասին է,ով ստիպված է աշխատել։
Ինչպես միշտ, ընդհանրացումներ անելը վտանգավոր է. երևույթն ունի թե՛ դրական, և թե՛ բացասական կողմեր։ Բայց, վերջին հաշվով, ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով՝ ընտանիքի տնտեսական վիճակով և դայակի նկատմամբ մոր վերաբերմունքով։
Հարուստ կանայք, սովորաբար հրապուրվելով աշխարհիկ հետաքրքրություններով, հեշտությամբ են հեռանում տնից։ Երեխաների խնամքը նրանց համար,որպես կանոն, ծանր բեռ է։ Իհարկե, դա չի նշանակում,որ նրանք չեն հետաքրքրվում իրենց երեխաներով։ Պատահում է, որ երեխայի ամբողջ հոգսն իր վրա վերցնող կինը խնամելու գործը կատարում է առանց սիրո ու ցանկության՝լոկ որպես անհրաժեշտություն, միայն թե երեխան հոգեբանական դժվարություններ չունենա։ Կարճ ասած՝ դայակն իր վրա է վերցնում մայրական պարտականությունների մի մասը և հեշտացնում ընտանիքի կյանքը։
Դայակ հրավիրելն, անշուշտ, շքեղություն է, և բոլորը չէ, որ ի վիճակի են այդպես վարվել։ Շնորհիվ այն ավելի մեծ ազատության, որ մայրր ստանում է այս դեպքում, նա լավ կին մնալու և հասարակության եռանդուն անդամ լինելու հնարավորություն ունի,նրա համար ավելի հեշտ է հրճվել իր երեխաներով՝ առանց նրանցից մշտապես կախված լինելու։
Որոշ դեպքերում, երբ, օրինակ, երեխայի հոգեկան զարգացումը դանդաղ է ընթանում, փորձված դայակը կարող է մեծ օգուտ բերել.փոքրիկի կողքին կա մեկը, ով բացառապես նրանով է զբաղվում։Այս դեպքում երկու լուրջ վտանգ կա. դայակը կարող է մորն այնքան ''երես տալ'', որ վերջինս մոռանա իր մայրական դերը, բացի այդ, դայակի ընտրությունը կարող է անհաջող լինել: Ըստ այդմ՝ դայակ հրավիրող մայրը, ի դեմս նրա պետք է տեսնի իր օգնականին, այլ ոչ թե փոխարինողին:
Լավ դայակ ընտրելը բոլորովին էլ հեշտ չէ.առաջնահերթ կարևորություն պետք է տալ թեկնածուի անձին, այլ ոչ թե մանկական հոգեբանության իմացությանը կամ աշխատանքային փորձին: Ձեզ անհրաժեշտ է բավականաչափ խելացի, հավասարակշռված, կյանքից քիչ թե շատ բավարարված, բավականաչափ փորձ ունեցող մեկը, ով երեխայի հետ շփվելիս կոպիտ սխալներ թույլ չի տա: Պետք է պարզել՝ սիրու՞մ է թեկնածուն երեխաներին, կարողանու՞մ է նրանց հետ խաղալ, արդյոք ժպտու՞մ է, երբ նայում է զվարճացող երեխաների:
Բացի այդ, անհրաժեշտ է պարզել նաև հետևյալ հանգամանքերը՝ հնարավոր է հանգիստ խոսել նրա հետ, արդյոք չի՞ նեղանում, երբ պարզվում է, որ Ձեր և իր կարծիքները տարբեր են, չափից դուրս պահանջկո՞տ է, մանկական սենյակն իր անբաժանելի թագավորությունը չի՞ համարում, որտեղ կարող է հրամայել նաև Ձեր ներկայությամբ:
Շատ դժվար է գտնել այս բոլոր դրական գծերով օժտված մասնագետ-դայակի. նրանց մեծ մասը, ցավոք, այս կամ այն չափով ծանր ճակատագիր ունեցողներ են: Եթե նկատելի են ակնհայտ թերություններ, ավելի հեշտ է դայակին փոխել, քանի որ շատ ավելի դժվար է փոխել դայակի բնավորությունը:
Սակայն դայակին հաճախակի փոխել նույնպես չի կարելի.ցանկալի է, որ դայակն աշխատի Ձեր տանը գոնե մեկ տարի, և այդուհանդերձ, եթե անհրաժեշտություն կա, առանց հապաղելու փոխեք դայակին:
Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից