ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կան հաշված դատավորներ, ովքեր, թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գործում են բացառապես օրենքի տառով. Ռաֆայել Ամիրխանյան 05/20/2018 16:43 | Մեկնաբանություն
Գաղտնի չէ, որ դատարանները պետք է լինեն անկախ, դատավորը որևէ պարագայում երկրում քաղաքական իրավիճակով պայմանավորված չպետք է գործ քննի, այլ ապավինի միայն օրենքի պահանջին. ճնշումները, միջամտությունները դատարան համակարգի վրա անթույլատրել են:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր հարցին, հայտարարելով՝ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, ներկայումս օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիքներ ունեն և նրանք պետք այդ երաշխիքներից օգտվեն` ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները:
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ:
«Իրականում դատական համակարգը, մասնավորապես՝ որոշ դատավորներ, կարծես անհաղորդ են մնացել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններին և դեռևս շարունակում են աշխատել հին ու արատավոր կանոններով: Այո, դատարանը պետք է կատարի իր հիմնական առաքելությունը, այն է՝ արդարադատության շահի իրականացումը, այլ ոչ թե առաջնորդվի կամայականություններով և չգրված ու ձևավորված արատավոր պրակտիկայով, որը բխում է ոչ, թե օրենքից, այլ ինչ-որ անձանց կամայական ցանկությունից»:
Փաստաբանի խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգին հասցեագրված հայտնի հորդորը սպասված էր: Հայաստանում կան հաշված դատավորներ, ովքեր, թե նախկինում, թե ներկայումս գործում են բացառապես օրենքի տառով և կայացնում ձևավորված կարծրատիպերին հակառակ որոշումներ: Փաստաբանն այս հանգամանքը ողջունելի է համարում եւ նշում է, որ պետք է օրինակ ծառայեն մյուսների համար:
«Մի քանի օր առաջ բախվեցի մի իրավիճակի, երբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ամբաստանյալի նկատմամբ գրավ չկիրառելը պատճառաբանվեց նրանով, թե պրակտիկա կա ձևավորված, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործերով գրավ չի կիրառվում: Հիշյալ գործով ի սպառ բացակայում է որևէ ապացույց, որ պաշտպանյալս կատարել է այդ հանցավոր արարքը, բացի այդ որևէ բողոք և պահանջ տուժող կողմը չունի, ավելին` տուժողը և վկաները պնդում են, որ ամբաստանյալին դեպքի վայրում չեն տեսել, նա մարմնական վնասվածք հասցնողը չէ, սակայն այս փաստական հանգամանքները հաշվի չառնելով դատարանը նշածս պրակտիկայով առաջնորդվելով ամբաստանյալին կալանքից, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատելը մերժեց»,-նշում է Ռաֆայել Ամիրխանյանը:
Փաստաբանը գտնում է, որ անընդունելի է, երբ դատական համակարգում դեռևս առաջնորդվում են շաբլոնային մտածելակերպով և մոտեցումներով, քանի որ յուրաքանչյուր գործի և յուրաքանչյուր անձի պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, որովհետև մենք թևակոխել ենք զարգացման նոր փուլ և կոտրելով բոլոր նախկին կարծրատիպերը պետք է հանրության մոտ բարձրացնենք դատաիրավական համակարգի բարի համբավը և օբյեկտիվության մակարդակը, իսկ այս ճանապարհին որոշ ոչ բարեխիղճ և սուբյեկտիվ մոտեցումների արդյունքում այն լավը, որը թեկուզ կատարվել է կամ կկատարվի՝ մեկ վայրկյանում ի չիք է դառնում:
Արդարություն, օրենքի գերակայություն, հավասարություն և հանրության գոհունակություն կունենանք միայն այն ժամանակ, երբ Հանրապետությունում կգործի ոչ թե կամայականությունն ու արատավոր պրակտիկան, այլ բացառապես օրենքը, - ասում է փաստաբանը, իսկ նման աշխատանքի արդյունքում էլ կձևավորվի օրենքից բխող պրակտիկան: «Տպավորությունն այնպիսին է կարծես այդ գործերը վարույթն իրականացնող մարմիններն իրենց տնից են բերել կամ անձնական թշնամություն ունեն գործով անցնող անձանց հետ, որ ամեն գնով փորձում են կայացնել այնպիսի որոշումներ, որոնք որևէ ողջամիտ քննադատության դիմանալ չեն կարող»:
Փաստաբանի գնահատմամբ, վարչապետի՝ դատական համակարգին ուղղված հորդորը, ուղիղ մեսիջ է նաև նախաքննական մարմինների և դատախազության համար, քանի որ բազմաթիվ դեպքեր կան, երբ քրեական գործով անձի մեղավորությունը չի ապացուցվում, գործը ենթակա է կաճման, սակայն տարբեր ասեկոսեների և ամբիցիաների պատճառով այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում են դատարան՝ գնդակը գցենք դատարանի դաշտ, թող դատարանը որոշի մեղավոր է, թե ոչ սկզբունքով, սակայն շարունակում են ամեն ինչ անել, որ դատարանի օբյեկտիվ որոշման կայացմանը խոչընդոտեն՝ իրենք սխալ դուրս չգալու համար, որով արհեստական ծանրաբեռնվում է նաև դատական համակարգը, անտեղի միջոցներ ու ժամական է վատնվում նախապես պարզ տրամաբանական ավարտին հասնելու համար, որը նաև դժգոհություն և անվստահություն է սերմանում հանրության մոտ և հեղինակազրկում այդ կառույցները:
«Այսուհետ յուրաքանչյուրս պետք է շարունակենք բարձրաձայնել դատաիրավական համակարգին և նրանց գործունեությանը վերաբերող թեկուզ չնչին թվացող ցանկացած իրավիճակ՝ և լավը և, վատը, որպեսզի անցումը օրենքի գերակայության երկրի՝ արագ ստացվի»,-նշում է փաստաբանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից