ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չղջիկները» մեկուկես օրով խաթարել էին Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը` պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը 05/19/2018 16:33 | ԼՐԱՀՈՍ
Վարդենիսի տարածքի մի խումբ բնակիչներ՝ մոտ 60 մարդ, մայիսի 17-ի առավոտից մինչեւ մայիսի 18-ի կեսօր խոչընդոտել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը եւ իրենց աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի պատասխանատուները եւ աշխատակիցները, ակցիայի մասնակիցները փակել էին դեպի բաց հանքավայր եւ վարչական շենք տանող ճանապարհներն ու մուտքերը: Ակցիայի մասնակիցները կոչ են ուղղել հանքավայրի բոլոր 700 աշխատակիցներին՝ միանալու իրենց եւ հայտարարելու գործադուլ, սակայն թե բաց հանքում, թե վարչական շենքում աշխատողները մերժել են բողոքի ակցիան նախաձեռնողների պահանջը: «Որոշ լրատվամիջոցներ տարածել էին, որ իբրեւ բողոքի ակցիային մասնակցել ու գործադուլ են հայտարարել ոսկու հանքավայրի աշխատակիցները:
Դա բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ հանքավայրի բոլոր աշխատակիցները գտնվել են աշխատավայրում եւ չեն արձագանքել ակցիան նախաձեռնողների կոչերին: Ավելին, վիճաբանություն է տեղի ունեցել բողոքի ակցիայի եւ մեր աշխատակիցների միջեւ: Ակցիան հրահրված էր մի խումբ մարդկանց կողմից, որոնց հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած են բոլորիս հայտնի «չղջիկները», ովքեր տարիներ շարունակ զբաղված են հանքից ապօրինի ճանապարհներով հանքանյութ դուրս հանելով: Նրանք մեզ համար բոլորովին անհասկանալի եւ անընդունելի պահանջներ էին ներկայացնում՝ պնդելով, որ մեր տնօրենը պետք է հրաժարական տա, իրենք էլ անհապաղ ընդունվեն աշխատանքի:
Մեր ահազանգի հետքերով մայիսի 17-ին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցներ, ովքեր դեպքը որակել են որպես խաղաղ ակցիա եւ այն դադարեցնելու միջոցներ չեն ձեռնարկել: Մայիսի 18-ի կեսօրին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի ներկայացուցիչների եւ բողոքի ակցիայի կազմակերպիչների հանդիպումից հետո հիմնովին ապաշրջափակվել են հանքավայր տանող ճանապարհը եւ վարչական շենքի մուտքը»,-ներկայացրեց Սոթքի հանքավայրի գլխավոր ինժեներ Հարություն Հարությունյանը:
ՀՀ ոստիկանության Վարդենիսի տեղամասի պետի տեղակալ Սիմոն Սիմոնյանի հավաստմամբ՝ բողոքի ակցիան դադարեցվել է բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ձեռնարկության աշխատանքները խոչընդոտելու համար ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան:
«Սոթքի ոսկու հանքավայրում եւ Արարատի կորզման ֆաբրիկայում աշխատում են շուրջ 1400 մարդ, որոնց աշխատավարձը համեմատաբար բարձր է: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը միջոցներ է որոնում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սակայն այսօրինակ անօրեն գործողությունները ոչ միայն խոչընդոտում են ընկերության բնականոն աշխատանքների եւ ծրագրերի իրականացմանը, այլեւ հանգեցնում են արտադրության բնականոն ընթացքի խափանմանը:
Եթե նման դեպքերը հաճախակի կրկնվեն, դրանով կաթվածահար կլինի ոչ միայն մեր ձեռնարկության, այլ նաեւ հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը: Ամեն ինչ ի վերջո մեր երկրում պետք է օրենքը որոշի, այլ ոչ թե այսպես կոչված «չղջիկները»:
Ավելորդ չէ հիշեցնել, որ մեր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր հարկատուներից է»,-նշեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մայիսի 19-ի առավոտվանից Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է բնականոն ռեժիմով՝ 24 ժամով, իսկ բողոքի ակցիան շարունակություն չի ունեցել:
Խոսրով Խլղաթյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ