ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հանդիպել է բողոքող ակտիվիստների հետ 05/18/2018 13:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը մայիսի 18-ին հանդիպեց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների հետ,ովքեր պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում վարույթ ընդունել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:
«Սամվել Բաբայանի գործը մեկ ամիս առաջ ներկայացվել է Վճռաբեկ դատարան, որպեսզի նրա մեղադրանքը բեկանվի և արդարացում լինի: Մենք գիտենք, որ սահմանված է եռամսյա ժամկետ, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հայցը վարույթ, բայց կարող է նաև չընդունել: Մեր պահանջը այն է, որ հնարավորինս սեղմ ժամկետով ընդունվի վարույթ և արդարացում լինի», -նշեց վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը նշեց, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել է սույն թվականի ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:
«Ցանկացած գործով պատասխանը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում: Քանի դեռ մենք որոշում չենք կայացրել, ուրեմն մենք պատրաստ չենք հանգել համապատասխան հետևության: Անլուրջ է լինելու, եթե որևէ պաշտոնյա ասի, որ այս կամ բողոքի վերաբերյալ պատասխան կտա 5 օրում, 10 կամ 20 օրում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ ճնշում իր վրա որևէ մեկը չի գործադրել և չի կարող գործադրել:
Նա նաև ներկայացրեց նախորդ տարվա վիճակագրությունը դատապարտյալների արդարացումների հետ կապված: «2017 թվականին 180 անձի նկատմամբ կայացվել են արդարացման դատական ակտեր, ինչը կազմում է շուրջ 5 տոկոս դատապարտված անձանց: 10 տարի առաջ Հայաստանում արդարացված անձանց թիվը եղել է 25` 0.7 տոկոս»,- ընդգծեց նա:
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է և հաջորդ ակցիան լինելու է մայիսի 21-ին:
Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլաե տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ