ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով. Վարդան Հարությունյան 05/18/2018 12:26 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների նախագահի պաշտոնից հեռացած Վարդան Հարությունյանը պաշտոնավարման ավարտին հրապարակել է ուղերձ՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին թիմային աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ,
Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ:
Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ:
Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ:
Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ:
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը:
Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 17-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ