ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադար տալ և հանգիստ պայմաններում հարցերին լուծում տալ. նա հանդիպեց բողոքող քաղաքացիներին 05/17/2018 12:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստից առաջ հանդիպեց կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները վարչապետին էին ներկայացնում իրենց խնդիրները՝ ակնկալելով շուտափույթ լուծում:
Նիկոլ Փաշինյանը նրանցից վերցնում էր նամակները, առկա փաստաթղթերը, դրանք ուսումնասիրելու և հետագայում արձագանքելու նպատակով: Որոշ քաղաքացիներ խնդրում էին առանձին հանդիպում վարչապետի հետ:
«Ես Ձեր խնդրից տեղյակ եմ, Դուք դիմում գրեցի՞ք»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը իր խնդիրը ներկայացնող կանացից մեկին:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք իրավիճակը վերահսկելի է, երբ տարբեր անձինք իրենց խնդիրներն են ներկայացնում և բողոքի ակցիաներ կազմակերպում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ պատկերացում էր, որ կարող է այսպես լինել:
«Ես կարծում եմ, որ մենք բոլորս դադարի կարիք ունենք, հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք ու հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողեն: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա բնական է և նորմալ, բայց մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում: Պետք է հերթով զբաղվենք բոլոր հարցերով»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է տարբեր պաշտոնյաների հրաժարականին, վարչապետը նշեց, որ պետք է քայլ առ քայլ գնալ հարցերի լուծմանը, հստակեցնել պահանջներն ու իմանալ՝ ում հրաժարականը ինչու են պահանջում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ