Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ՀՀ ոստիկանության հայտարարությունը՝ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ 05/17/2018   22:31  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ոստիկանությունում գրանցվել էին հանցագործության մասին հաղորդումներ, համաձայն որոնց՝ քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև վնասել նրանց գույքը:

Այսպես. 

- 2018թ. ապրիլի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել <<Hraparak.am>> լրատվական կայքում զետեղված <<Քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահասների>> վերտառությամբ հոդվածն առ այն, որ Երևանի Էրեբունի և Այվազովսկի փողոցներում քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:

Նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ 2018թ. ապրիլի 20-ին ժամը 13-ի սահմաններում Երևանի Այվազովսկու փողոցի 29 հասցեի դիմաց` Դ. Ա.-ի ու նրա հետ եղած 2 անձանց կողմից փողոցի երթևեկելի մասը փակելու պատճառով նույն փողոցով ընթացող <<Տոյոտա Կորոլլա>> մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև առաջացած վիճաբանության ընթացքում վերջիններս ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Փաստի առթիվ 2018թ. մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քր. օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ Ս.Հ.-ն, Վ. Մ. –ն, Գ. Ա.-ն և Ս. Բ-ն ներկայացվել են նախաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն: 

- 2018թ. ապրիլի 22-ին, ժամը 22։00-ին Վ. Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գտնվող <<Ֆորդ>> սերվիսի մոտ իր կողմից լրագրողական գործունեություն կատարելու ժամանակ, դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել և քաշել են իր ձեռքերը` պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ հափշտակել են իր <<Այփադ Էյռ-2>> մոդելի պլանշետը և <<Սամսունգ Գալաքսի Ջի-7>> մոդելի բջջային հեռախոսը, դրանով խոչընդոտելով իր`լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իրեն պատկանող <<Նիսսան Տիդա>> մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 550.000 ՀՀ դրամի նյութական վնաս: 

Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

- 2018թ. ապրիլի 21-ին Մ.Ս.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը ժամը 22։45-ի սահմաններում անհայտ անձը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծ.Աղբյուրի փողոցում ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն պատկանող <<Սուբարու>> մակնիշի ավտոմեքենային` պատճառելով շուրջ 300.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

- 2018թ. ապրիլի 22-ին <<Civilnet>> ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը, ժամը 15-ի սահմաններում Ավանի Բաբաջանյան փողոցում իր <<Այֆոն 6-Ս>> մոդելի բջջային հեռախոսով իրականացրել է լրագրողի մասնագիտական գործունեություն, որի ընթացքում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է նշված բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

- 2018թ. ապրիլի 22-ին ժամը 18։30-ին Տ. Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 1715-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գործող <<Ֆորդ>> սերվիսի մոտ դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով և ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել իրեն պատկանող <<Օպել>> մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 50.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 

- 2018թ. մայիսի 7-ին ժամը 15՞30-ին Գ. Ռ.-ի կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում տրված հաղորդման շրջանակներում պարզվել է, որ ս.թ. ապրիլի 22-ին Ավան, Աճառյան փողոցում գործող <<Ֆորդ>> սերվիսի մոտակայքում քաղաքացիական հագուստներով, բժշկական դիմակներով դեմքերը փակած մի խումբ անձինք մասնակցել են զանգվածային անկարգություններին, ինչի ժամանակ փակել են դեպի Երևան քաղաքի Կենտրոն տանող Աճառյան փողոցի երթևեկելի հատվածը, մահակներով դիտավորյալ հարվածելով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, որի ընթացքում ժամը 15։20-ի սահմաններում վնասել են նաև Գ. Ռ.-ի <<Նիսսան Սկայլայն>> մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 250.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. մայիսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

- 2018թ. մայիսի 3-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ստացվել <<Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա>> ՀԿ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունն այն մասին, որ 20.04.2018թ. www.irakanum.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է <<Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն>> վերտառությամբ տեսանյութ, որում քաղաքացիական հագուստներով մի խումբ անձինք <<ՎԱԶ 2107>> մակնիշի ավտոմեքենայից դուրս են հանել վարորդին, ծեծի ենթարկել նրան, միաժամանակ ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածել ու վնասել նշված ավտոմեքենան: Փաստի առթիվ 2018թ. մայիսի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող վերը թվարկված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, կատարվում է նախաքննություն: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կատարել են վերոհիշյալ հանցագործությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ե.-ն, Ս. Ղ.-ն, Գ. Ղ.-ն, Ա. Գ.-ն, Ա. Վ.-ն, Գ. Ա.-ն, Ա.Ա.-ն, Ս. Հ.-ն, Վ. Ս.-ն, Ս. Ս.-ն, Ա. Մ.-ն: Վերջիններիս տվյալները տրամադրվել են նախաքննական մարմնին՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար: 

- 2018թ. ապրիլի 22-ին ժամը 1720-ին <<Մասիս>> ԲԿ-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ <<աջ սրունքի հյուսվածքների թափանցող հրազենային վերք>> ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն:
Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 
Նախաքննությամբ պարզվել է, որ 22.04.2018թ. ժամը 16։30-ի սահմաններում Մ.Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկը փակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցի հետևանքով:
Դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում բերման ենթարկվել և նախաքննության մարմնին են ներկայացվել Բ.Ս.-ն, Դ. Հ.-ն, Գ. Հ-ն, Մ. Մ.-ն. Գ. Խ.-ն, Ս. Ս.-Ն, Ա.Բ-ն, Ռ.Հ.-ն, Ն. Հ.-ն: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Սեյրան Կարապետյանը՝ իր մոտ եղած <<Սայգա>> տիպի հրացանով: Սեյրան Կարապետյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, ձեռնարկվում են միջոցներ վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:35 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍԽորհրդակցություն ՃՈ ղեկավարության և անձնակազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
19:37 04/05/2018  |  ԼՐԱՀՈՍՊարգևատրվեցին ՀՀ ոստիկանության պետի հրամաններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19:24 26/04/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը. հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը
22:23 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել
18:31 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
19:59 23/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը կաջակցի հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին
13:10 22/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը հակադրաբար հեռացվել են հավաքի վայրից
19:58 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
18:40 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության բաժիններ է բերվել 233 քաղաքացի
19:16 18/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ազատ է արձակվել 17 քաղաքացի

Արխիվ

[]