ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ-ականները կառավարության նիստերը բաց անցկացնելու նախաձեռնությունն են պաշտպանում 05/15/2018 13:18 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ-ական պատգամավորները պաշտպանեցին կառավարության նիստերը բաց անցկացնելու նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան էր բերվել Արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ականներն էլ կողմ էին քվեարկել դրան: Օրենքով արգելվել էր ոչ միայն լրագրողների, այլ նաև մի շարք կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարության նիստերին: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության նիստերը նորից բաց են անցկացվում:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,որով հնարավորություն կտրվի ՄԻՊ-ին նորից մասնակցելու կառավարության նիստերին:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ պետք է բոլոր օրենքներում փոփոխություններ կատարվեն, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանն առանց որևէ մեկի հրավերի անհրաժեշտության, իր հայեցողությամբ մասնակցի կառավարության նիստերին:
ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նախկինում դրական էր գնահատել կառավարության նիստերին իր մասնակցութունը բացառելու նախագիծը, այսօր կողմ է, որ մասնակցի եւ նիստում մանրամասնեց, թե ինչու էր այլ դիրքորոշում ցուցաբերել:
«Երբ որոշում էր կայացվել, որ անկախ բոլոր մարմինների մասնակցությունը կառավարության նիստերին բացառվելու է, ես չէի ուզենա մասնակցել այդ կառավարության նիստին: Դրա համար ես այդ ժամանակ դրական կարծիք էի տվել, ոչ մի անկախ մարմին չէր լինում, ես գնայի այնտեղ ի՞նչ անեի: Դա կարող էր սխալ կարծիք ստեղծել կառավարության հետ իմ առնչությունների վերաբերյալ»,- ասաց Թաթոյանը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կատարել փոփոխություններ, որ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, այլ նաև Գլխավոր դատախազը և մյուսները նույնպես անարգել մասնակցեն կառավարության նիստերին:
«Եթե մենք իրականում քաղաքականության փոփոխություն ենք արձանագրում, Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ դերն ընդգծելով հանդերձ, միաժամանակ պետք է հասկանանք, որ եթե դռնբացությունը կա, ապա այն պետք է հրատապ ռեժիմով վերաբերի ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանին, այլև Գլխավոր դատախազին, մյուս մարմիններին, որոնք այնտեղ ներկա էին գտնվում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից