ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Կոստանյանն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում 05/15/2018 17:46 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր:
«Իսկ եթե քաղաքական իրավիճակը և դասավորվածությունն այնպիսին է, որ և ընդդիմության, և իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, իմ խորին համոզմամբ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, բոլոր դեպքերում արտահերթ ընտրությունները իրավական հիմքերի տեսակետից պետք է անցկացվեն:
Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանն արձագանքեց. «Օրինակ` լինի խորհրդարան-կառավարության հակադրություն: Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա: Եթե կառավարությունն ու Ազգային ժողովը իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է խորհրդարանի լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:
Կոստանյանը նաև նշեց, որ հիմա խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը խնդիր չի դրել` կուսակցությունն իշխանություն ո՞ւնի, թե՞ չունի:
«Մենք խնդիրը դրել ենք, թե այսօր մեր երկրի համար ինչն է լավ, ինչն է վատ: Հիմա բացարձակ որևէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունը կլինի իշխանության կամ ով կլինի վարչապետ: Մենք բոլորս հասկանում ենք մի բան, որ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ այլ անձի ձախողվեց, ուրեմն ձախողվում է նաև երկիրը: Հետևաբար, ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը: Որովհետև կառավարության ձախողումը մեր երկրում` անկախ նրանից, թե ով է կառավարության կազմում և ով է վարչապետը, հանգեցնելու է երկրի համար լրջագույն խնդիրների: Ես անձամբ իմ և խմբակցության անունից էլ կարող եմ վստահ ասել, որ որևէ մեկը երբեք որևէ բան չի անի մեր երկրին վնաս տալու համար»,- եզրափակեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ