ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը ներկայանում է որպես մի երկիր, որը մնում է պատասխանատու իր դրած ստորագրության համար. Թևան Պողոսյան 05/14/2018 16:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպումից ինչ-որ խնդիրների լուծում պետք չէ սպասել, քանի որ այն կրում է ծանոթության բնույթ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Սոչիում նախատեսված հանդիպմանը մարդիկ փորձելու են ճանաչել միմյանց: Այսինքն՝ ինչ-որ խնդիրների լուծում պետք չէ ակնկալել: Հետագայում արդեն աշխատանքում մեր շահերից ելնելով սեփական քայլերը պետք է առաջ տանել: Աշխարհում հարաբերությունները հիմնված են շահերի վրա: Ցանկացած երկիր փորձում է իր շահերն առաջ տանել: Մենք պետք է սովորենք առաջնորդվել մեր շահերով: Խելոք լինենք, դիվանագետ լինենք, կարողանանք այնպես անել, որ մեր շահերն առաջ տանենք»,-ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով վերջին օրերին Հայաստանից միջազգային հանրությանն ուղարկված ազդակներին և ստացված արձագանքներին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ մինչ այսօր դրանք դրական համատեքստում են եղել:
«Ուրախ եմ, որ ունենք իրավիճակ, երբ աշխարհի տարբեր երկրներից ամեն օր ստանում ենք շնորհավորանքներ՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ուրախ եմ, որ Սփյուռքը նույն ձևով ոգևորված է: Ուրախ եմ, որ Հայաստանը կարող է ներկայանալ որպես մի երկիր, որը մնում է պատասխանատու իր դրած ստորագրության համար: Ցանկացած միջազգային պարտավորության կատարումը և պահանջելը, որ դիմացինն էլ կատարի, միայն ու միայն խոսում է այն մասին, որ այն կանխատեսելի, ժողովրդավար երկիր է»,-հավելեց նա:
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: Քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն են։ Հանդիպումն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ