Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Հայաստանը մատնանշվում է իբրև ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակ. Նալբանդյանի հրաժեշտի խոսքը 05/14/2018   16:06  |  ԼՐԱՀՈՍ

Էդվարդ Նալբանդյանը՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարար պաշտոնավարելու ավարտի կապակցությամբ մայիսի 14-ին դիմել է Հայաստանի դիվանագետներին` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին մաղթել է հաջողություններ: Ներկայացնում ենք Նալբանդյանի խոսքն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,

Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված աշխատանքային նպատակասլաց մթնոլորտի, կայացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, բանիմաց, հայրենասեր ու գործին նվիրված դիվանագիտական անձնակազմի վրա:

Երբ անցյալ տարի նշում էինք մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, աներկբա էր, որ այդ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ձևավորել կենսունակ մի կառույց, որն այսօր պատվով է իրականացնում իր պարտականությունները: Սա մեծ նշանակություն ունի բոլորիս համար` հատկապես նրանց, ովքեր կանգնած են Հայաստանում դիվանագիտական ծառայության կազմավորման ու կայացման հիմքերում:

Վերջին տաս տարիները ամփոփող փաստերն ու թվերն առավել քան խոսուն են: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ:

Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը:

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տևական հանգուցալուծումը: Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում:

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, հենց վերջին տարիներին է նաև, որ եռանախագահները սկսեցին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։

Տապալվելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը նոր ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ դրա միջոցով փորձելով կարգավորման իր մոտեցումները պարտադրել բանակցային գործընթացում։ Բաքուն կրկին տապալվեց, ինչի ապացույցն են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարությունները։

Այսօր անվարան կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս շեշտել է, որ համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Տեղի ունեցած զարգացումները հիմնավորում են մեր կողմից ընտրված մարտավարության և քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։

Մեր արձանագրած ձեռքբերումները տարիների հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի արդյունք են։ Դրանց պահպանումն ու ամրապնդումը ևս մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի հնարավոր լինի այդ հիմքի վրա գնալ կարգավորման։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, տասը տարիների ընթացքում հանդիսացել է մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից: Այդ ժամանակահատվածում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացել է շուրջ մեկ տասնյակով, իսկ տարբեր միջազգային կառույցների և երկրների վարչական միավորների թիվը՝ մի քանի տասնյակով: Առանձնակի հիշատակման են արժանի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, մեր համազգային համախմբվածությունը և անցկացված միջոցառումների հնչեղությունը։

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և այլ միջազգային հարթակներում ընդունվեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ մի շարք բանաձևեր: Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. մարտին կոնսենսուսով ընդունված բանաձևի հիման վրա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։ 2018թ. ապրիլին Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ ևս մեկ բանաձև, որը համահեղինակեցին վեց տասնյակ երկրներ։

Այսօր տարբեր միջազգային կառույցների բնորոշմամբ, Հայաստանն իր նախաձեռնություններով դարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջամարտիկ։ Այս տարվա դեկտեմբերին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Երևանը հյուրընկալելու է «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման թեմային։ Իրականացվել են Ֆորումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծման գործընթացներում և նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, սպառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն,  փախստականների խնդիրների արձագանքմանը և այլն։

Վերջին տասնամյակում մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։ Դրա վառ օրինակն է սիրիահայությանը ցուցաբերվող համակողմանի աջակցությունը։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նախորդ տասնամյակի ընթացքում էլ ավելի են խորացել և ընդլայնվել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլվեց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջին տարիներին կազմակերպված պետական այցերով, որոնք առաջինն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում: Նոր թափ ստացան քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական, ապակենտրոնացված, գիտակրթական և հումանիտար փոխգործակցությունը։ 2010թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագրին կից 5-րդ արձանագրությունը։ Այն նախատեսում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, հանդես է գալու Հայաստանի անվտանգության երաշխավոր և այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է ժամանակակից սպառազինություններ, ինչպես նաև հատուկ ռազմական տեխնիկա։

Համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, պարբերական դարձան բարձր մակարդակի շփումները, ընդլայնվեց փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև զարգացման ծրագրեր: Նշանակալի էին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայաստան կատարած իրար հաջորդող երկու այցերը: Ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Միացյալ Նահանգներից Հայաստան ամենախոշոր ներդրումը ևս իրականացվեց վերջին տարիներին։ Դյուրացվեց վիզային ռեժիմը։

Վերընթաց զարգացում ապրեցին մեր դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ:

Մեր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է եղել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը:

2015թ.-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է ռազմավարական ու տնտեսական շահերից և լայն հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար:

Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, իր իրատեսական քայլերով ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ ֆորմատներում:

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն հանգրվաններից դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։

Միջազգային հանրության կողմից Հայաստանը միաբերան մատնանշվում է, որպես տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակ։

Մենք խորացրեցինք ավանդական բարեկամական գործընկերությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ։

Այս ժամանակահատվածում ընդլայնվել է Հայաստանի հարաբերությունների աշխարհագրությունը և ինտենսիվությունը։ Լուրջ առաջընթաց է արձանագրել համագործակցությունը Չինաստանի հետ։ Ակտիվացել են շփումները Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության հետ։ Արդյունավետ և գործնական փոխգործակցություն է ծավալել արաբական աշխարհի, Ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, աֆրիկյան երկրների հետ:  

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված մեր նախաձեռնության շնորհիվ վերահաստատվեց միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի արժանացան միջազգային հանրության կողմից։

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացումը: Ծավալուն աշխատանք է կատարվել` ապահովելու Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը տարբեր միջազգային կառույցներում։

Նոր նախաձեռնություններով են նշանավորվել Հայաստանի նախագահությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Միջազգային բարձր գնահատանքի արժանացավ մեր երկրի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Այս տարիների ընթացքում Հայաստանը երկու անգամ նախագահեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Հունիսին Երևանում նախատեսված է անցկացնել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Հայաստանն ընդլայնել է իր ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ գործողություններին՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելությունների:

Շարունակվել է Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության միջև փոխգործակցությունը։

Միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ վստահության և համերաշխության վառ դրսևորում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու և աշխարհի գրեթե կեսը միավորող այս կառույցի նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին որոշումը։  

Իրականացվել են նախապատրաստական լայնածավալ աշխատանքներ։ Արդեն այսօր երկու տասնյակ երկրների ու կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովին։ Բոլորիդ խնդրում եմ անել ամեն ինչ գագաթաժողովն ու նախատեսված Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Սա ընդունեք որպես անձնական խնդրանք։

Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առաջմղման արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունն ավանդական գործընկերների հետ, խորացել է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների շրջանակներում, հաստատվել են միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովների գործուն մեխանիզմներ մի շարք երկրների հետ։

Հարգելի գործընկերներ,

Արտգործնախարարության նոր ու հարմարավետ շենքը, ինքնին, խորհրդանշում է այն ծավալուն աշխատանքները, որ կատարվել են վերջին տարիներին մեր դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս պատերը գալիք տարիներին դեռ շատ ու շատ հաջողությունների ականատեսն են լինելու:

Առանձնահատուկ ակնածանքով կցանկանայի խոսել 2009թ.-ին հիմնադրված ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի մասին, որի շուրջ 100-ից ավել  շրջանավարտներ համալրել են դիվանագիտական ծառայության  շարքերը՝ նոր շունչ ներարկելով մեր համակարգին:

Շեշտակիորեն ընդլայնվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը՝ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը հիմնել է շուրջ երկու տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում բացվել են տասնհինգ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների թիվը հասել է 175-ի: Ավելացել է Հայաստանի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին` հասնելով շուրջ հարյուրի: Այս տարիներին ստորագրվել է շուրջ ինը հարյուր միջազգային պայմանագիր:

Իրականացվել են մի քանի հարյուր բարձրաստիճան փոխայցեր: Արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով միայն իմ հանդիպումների քանակը անցնում է հազարից:

Այստեղ հավաքված արտգործնախարարության աշխատակիցների համար հասկանալի է, թե ինչ հսկայածավալ աշխատանք է թաքնված այս, առաջին հայացքից, չոր թվերի ու փաստերի հետևում, ինչ մեծ ջանքեր են դրանք պահանջել մեզնից: Այս ամենը անհնար կլիներ առանց մեր ողջ անձնակազմի տքնաջան ու անձնվեր աշխատանքի:   

Իմ ամենամեծ ցանկությունն ու մաղթանքն է, որ մեր դիվանագիտական ծառայությունը ջանք ու եռանդ չխնայի կրկնապատկելու համար ձեռքբերումները, որ շարունակի բարձր պահել հայ դիվանագետի պատիվը, որ լավագույնս ներկայացնի և պաշտպանի մեր երկրի և ժողովուրդի շահերը:  

Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին, ուշագրավ է, որ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն քննադատության առարկա չհանդիսացավ, այլև դրա հիմնական ուղենիշերը վերահաստատվեցին տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի կողմից:

Ամփոփելով տասը տարիների ընթացքում իրականացված աշխատանքը՝ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես արտաքին գործերի նախարար Հայաստանին ծառայելու պատիվն ու հնարավորությունն ինձ ընձեռելու, ցուցաբերած աջակցության ու վստահության համար:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցներին` ղեկավար կազմից մինչև բոլորովին վերջերս մեր շարքերը համալրած Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին, արտերկրում ծառայող մեր գործընկերներին, ովքեր հաճախ ամենաբարդ պայմաններում անմնացորդ նվիրումով ծառայում են իրենց Հայրենիքին, տեխնիկական անձնակազմին, ովքեր էական ավանդ ունեն մեր գերատեսչության արդյունավետ կենսագործունեության ապահովման գործում, բոլոր նրանց ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու` առաջ մղելու համար Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները:

Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, մեր բոլոր դիվանագետներին մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ` ի փառս մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի:   

Շնորհակալություն»։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:58 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍԷջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
15:46 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից
12:03 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցի Գլխավոր դատախազության դիմաց. պահանջում են դատախազի հրաժարականը
10:17 12/05/2018  |  ՄամուլՀրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանը. «Հրապարակ»
16:01 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱվետիս Բերբերյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
15:49 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀրանուշ Հակոբյանը նոր կառավարության կազմում չի լինի
14:04 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍԵս հրաժարականի որոշում եմ կայացրել. Հունան Պողոսյան
10:08 11/05/2018  |  ՄամուլԱրմավիրի մարզպետը պատրաստվում է իր պաշտոնանկությանը. «Ժամանակ»
17:53 10/05/2018  |  ԼՐԱՀՈՍՖինանսների նախարար Վարդան Արամյանը ևս վայր դրեց լիազորությունները
17:21 10/05/2018  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանն ազատվեց պաշտոնից

Արխիվ

[]