ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի շարք նախարարությունների մամուլի խոսնակներ հայտարարել են աշխատանքից ազատվելու մտադրության մասին 05/14/2018 17:10 | ԼՐԱՀՈՍ
Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի՝ շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերումմ աշխատանքը չշարունակելու մասին է հայտնել են մամուլի խոսնակները:
Աշխատանքից ազատվելու մասին է հայտարարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը, ով նախարարի մամուլի խոսնակի պարտականությունները կատարել է վերջին 4 տարիների ընթացքում:
«Իմ շատ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ վերջին չորս տարիների համագործակցության համար: Ես այն գնահատում եմ շատ արդյունավետ։ Հույս ունեմ, որ այս գնահատականը փոխադարձ է: Համենայնդեպս, ես այդ համոզման եմ, ինչի հիմքը մեր համատեղ աշխատանքի ընթացքում Ձեզանից շատ շատերի համառությունն ու հետևողականությունն է, որը երբեք չանցավ փոխադարձ հարգանքի սահմանը: Ես վստահ եմ, որ Ձեր հետ համագործակցության միջոցով մենք կարողացել ենք իրազեկել մեր համաքաղաքացիներին, օգնել նրանց, որպեսզի արդյունավետ կերպով իրացնեն իրենց իրավունքները:Շնորհակալ եմ արդեն նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ում հետ աշխատելու տարիներին ես շատ բան եմ սովորել: Շնորհակալ եմ նախարարության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, աշխատակազմի ղեկավարից մինչև փոխնախարար, բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում:Բոլորիդ շատ սիրում եմ և մաղթում եմ լավ տրամադրություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դանիելյանը:
Աշխատանքը չի շարունակի նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, ով իր պարտականությունները ստանձնել է 1.5 տարի առաջ, երբ նախարարի պաշտոնը ստանձնեց արդեն նախկին Սուրեն Կարայանը:
«Առաջին անգամ չգիտեմ, թե ոնց սկսեմ տեքստս՝ ի տարբերություն վերջին մեկ ու կես տարում գրված տասնյակ մամուլի հաղորդագրությունների: Երևի թե սկսեմ շնորհակալությունից բոլոր լրագրող գործընկերներիս, որոնց հետ աշխատելը թեև ամենահեշտ գործերից մեկը չէ, բայց ամենահետաքրքիրն է, ու ինչպես կասի մեր սերունդը, Challenging: Շնորհակալ եմ էն լրագրողներից, որոնք փորձում էին տնտեսության ոչ այդքան հեշտ ոլորտը լուսաբանել հետարքրքությամբ, շնորհակալ եմ մասնագիտացված տնտեսական լրագրողներից, ումից ինքս լիքը բան սովորեցի այս ընթացքում։ Փորձել եմ ձեզ հետ լինել մաքսիմալ օպերատիվ, հասանելի ու արդյունավետ։ Շնորհակալ եմ ամենախուճուճ անունը կրող, բայց ամենահարազատ ու պրոֆեսիոնալ նախարարության բոլոր աշխատակիցներին, ում կյանքն էդքան կերել եմ: Լրատվական թիմ ջան, շնորհակալ եմ, որ դիմացել եք, ընդունել եք, երևի սիրել եք ու հետս աննորմալ ռիթմը կիսել եք: Ու վերջապես շնորհակալ եմ էն պետական գործչին, ով ինձ վստահեց էս գործը՝ չնայած շատ երիտասարդ տարիքիս: Աշխատանքի օրոք ղեկավարի մասին անձնական կարծիք հայտնելը կոռեկտ չէ ու օբյեկտիվ չէ։ Հիմա էլ օբյեկտիվ չի լինի, բայց կլինի անկեղծ։ Մարդ, որ մեր երկրի անկախությունից ի վեր բարեխղճորեն աշխատել է պետական համակարգում ու վերջին երկու տարում էլ ՝ տարիների ընթացքում կուտակված փորձը, գիտելիքները և հմտությունները էդքան մեծ նվիրվածությամբ ու եռանդով ներդրել տնտեսությունը զարգացնելու գործում։ Նախարար, որի հետ ողջ թիմը կիսել է օր-օրի ավելի բարելավվող տնտեսական ցուցանիշների շուրջ ոգևորվածությունը։ Նախարար, որ ամենադրական իմաստով հանգիստ չէր տալիս գործարարներին ու նախանձելի էնտուզիազմով հետամուտ էր լինում բիզնեսի ամեն մի ծրագրին։ Նախարար, ում անցկացրած բանակցությունները դպրոց են։ Ղեկավար, ում հետ աշխատանքից ամեն օր ավելի հոգնած էիր վերադառնում տուն, բայց հաջորդ օրն էլ ավելի մոտիվացված գալիս աշխատանքի։ Շնորհակալ եմ, պարոն նախարար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն եւս հայտնել է աշխատանքից ազատվելու մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ տրվել էր հնարավորություն Ձեզ հետ աշխատելու համար։ Դա մեծ պատիվ է ինձ համար։Վստահ եմ շարունակելու ենք համագործակցությունը։
Շնորհակալություն։
Այլևս չեմ զբաղեցնում ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում»,- նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաեւ Ռուզաննա Խաչատրյանը՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրաժարական տալու նույն օրը։
Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ։
Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար և եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք։
Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»,- նշել էր Ռ.Խաչատրյանը։
Ավելի վաղ աշխատանքը չշարունակելու մասին էր հայտարարել նաև վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնը մինչ այս պահը թափուր է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից