Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Փաստաբանները պահանջում են ՀՀ նախագահից ստեղծել մրցութային հանձնաժողով՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու համար 05/13/2018   23:00  |  ԼՐԱՀՈՍ

Մի շարք փաստաբաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ

26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ1, ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:

04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ:

Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:

Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն  ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:

Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական  բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:

Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:

Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից:

Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:

Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:

 

 

Հայտարարությանը միացած փաստաբաններ.

 

Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387
Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203
Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187
Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717
Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849
Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897
Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր' 1940
Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939
Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521
Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347
Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838
Կիմա Սարյան, արտոնագիր՝1249
Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771
Ալլա Սարգսյան, արտոնագիր՝ 2371
Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027
Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215
Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929
Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800
Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970
Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787
Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552
Գևորգ Դավթյան, արտոնագիր՝  520
Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047
Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128
Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434
Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776
Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518
Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555
Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551
Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838
Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926
Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915
Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919
Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847
Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836
Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841
Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995
Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115
Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110
Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125
Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078
Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722
Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205
Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝  656
Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝   1125
Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486
Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579
Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519
Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004
Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53
Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894
Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156
Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995
Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733
Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125
Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764
Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424
Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268
Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376
Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999
Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798
Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923
Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321
Արմինե Կարապետյան, արտոնագիր՝  1831
Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714
Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214
Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130
Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746
Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538
Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37
Արմինե Կարապետյան, արտոնագիր՝  1831
Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041
Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981
 

 Հայտարարությանը միացած հասրակական կազմակերպություններ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Իջևանի ՔԵԿ
Կապանի ՔԵԿ
Արտաշատի ՔԵԿ
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
 

 

Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]