ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները պահանջում են ՀՀ նախագահից ստեղծել մրցութային հանձնաժողով՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու համար 05/13/2018 23:00 | ԼՐԱՀՈՍ
Մի շարք փաստաբաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:
Կից ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ
26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ1, ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:
04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ:
Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:
Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:
Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:
Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:
Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից:
Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:
Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա:
Հայտարարությանը միացած փաստաբաններ.
Մուշեղ Շուշանյան, արտոնագիր 387
Լուսինե Հակոբյան, արտոնագիր 1203
Տիգրան Եգորյան արտոնագիր՝ 1187
Դիանա Գրիգորյան, արտոնագիր՝ 717
Քրիստինա Բեյբության, արտոնագիր 1849
Դավիթ Գյուրջյան, արտոնագիր՝ 1897
Մարգարիտա Գյուլումյան, արտոնագիր' 1940
Անի Գինոսյան, արտոնագիր՝ 1939
Հրանտ Դավթյան, արտոնագիր՝ 521
Տիգրան Աբրահամյան, արտոնագիր 1347
Գարիկ Մալխասյան, արտոնագիր՝ 838
Կիմա Սարյան, արտոնագիր՝1249
Արմեն Սողոմոնյան, արտոնագիր՝ 771
Ալլա Սարգսյան, արտոնագիր՝ 2371
Հրաչ Քոչարյան, արտոնագիր՝ 2027
Հասմիկ Պետրոսյան, արտոնագիր՝ 2215
Ծովինար Բալայան, արտոնագիր՝ 1929
Արամազդ Կիվիրյան, արտոնագիր՝ 800
Արայիկ Պապիկյան, արտոնագրի՝ 970
Արմեն Հայրապետյան, արտոնագրի՝ 1787
Մարատ Կոստանյան, արտոնագիր՝ 552
Գևորգ Դավթյան, արտոնագիր՝ 520
Հայկ Սանոյան, արտոնագիր՝ 2047
Փիրուզա Վարդանյան, արտոնագիր՝ 2128
Մարո Խաչատուրյան, արտոնագիր՝ 1434
Երվանդ Վարոսյան, արտոնագիր՝ 776
Անահիտ Չիլինգարյան, արտոնագիր՝ 1518
Նաիրա Սահակյան, արտոնագիր՝ 555
Նինա Կարապետյանց, արտոնագիր՝ 551
Գոհար Պետրոսյան, արտոնագիր՝ 1838
Հայարփի Սարգսյան, արտոնագիր՝ 1926
Մարիամ Քյանդարյան, արտոնագիր՝ 1915
Վահե Հովսեփյան, արտոնագիր՝ 919
Նունե Դանիելյան, արտոնագիր` 1847
Անետա Սարգսյան, արտոնագիր` 1836
Մոնիկա Մարգարյան, արտոնագիր՝ 841
Շուշանիկ Թադևոսյան, արտոնագիր՝ 1995
Արտակ Նավասարդյան, արտոնագիր՝ 2115
Հենրիկ Մարտիրոսյան, արտոնագիր՝ 2110
Լուսինե Բակումյան, արտոնագիր՝ 125
Հովհաննես Չամսարյան, արտոնագիր՝ 1078
Տանյա Հակոբյան, արտոնագիր` 1722
Դավիթ Խաչատուրյան, արտոնագիր՝ 2205
Անահիտ Սաղաթելյան, արտոնագիր՝ 656
Քրիստինա Գևորկյան, արտոնագիր՝ 1125
Վահագն Մարտիրոսյան, արտոնագիր՝ 1486
Լուսինե Մարտիրոսյան, արտոնագիր՝ 579
Հայկանուշ Պարսամյան, արտոնագիր՝ 1519
Տիգրան Սարգսյան, արտոնագիր՝ 2004
Օլգա Սաֆարյան, արտոնագիր՝ 53
Մերի Գևորգյան, արտոնագիր՝ 894
Արթուր Այվազյան, արտոնագիր՝ 156
Վարդան Առաքելյան, արտոնագիր՝ 995
Հերմինե Միքայելյան, արտոնագիր՝ 1733
Սեդա Սողոմոնյան, արտոնագիր՝ 2125
Տաթևիկ Ասատրյան, արտոնագիր՝ 1764
Զարուհի Թամազյան, արտոնագիր՝ 1424
Երեմ Սարգսյան, արտոնագիր՝ 1268
Վարազդատ Ասատրյան, արտոնագիր՝ 1376
Լուսինե Սահակյան, արտոնագիր՝ 999
Գեորգի Մելիքյան, արտոնագիր՝ 1798
Մարգարիտա Պողոսյան, արտոնագիր՝ 1923
Սերգեյ Գրիգորյան, արտոնագիր՝ 2321
Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
Ռոբերտ Դավթյան, արտոնագիր՝ 1714
Թեհմինե Հովսեփյան, արտոնագիր՝ 1214
Արմեն Սարգսյան, արտոնագիր՝ 1130
Սյուզաննա Մալխասյան, արտոնագիր՝ 746
Հայկ Սողոմոնյան, արտոնագիր՝ 1538
Լիպարիտ Սիմոնյան, արտոնագիր՝ 37
Արմինե Կարապետյան, արտոնագիր՝ 1831
Արմինե Հարությունյան, արտոնագիր՝ 1041
Զորայր Հարությունյան, արտոնագիր՝ 1981
Հայտարարությանը միացած հասրակական կազմակերպություններ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Իջևանի ՔԵԿ
Կապանի ՔԵԿ
Արտաշատի ՔԵԿ
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ