ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իգլայի» գործով Ռոբերտ Աղվանյանը շուտով կկանգնի դատարանի առջև 05/12/2018 12:57 | Քրեական խրոնիկոն
«ԻԳԼԱ» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռն ապօրինի իրացնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:
Հայտնի է նաև, որ գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Աղվանյանը հետախուզման մեջ էր գտնվում և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին Վրաստանից տեղափոխվել է Հայաստան: Նրա վերաբերյալ քրեական գործը քննվել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Աղվանյանը 2011թ. ընթացում հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահված վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է պոլիէթիլենային թաղանթի մեջ, ապա ապօրինի փոխադրել է և գաղտնի պահել է ընկերոջ` Արթուր Վարդանյանի կնոջ մորը պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:
2017թ. փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին` Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին, ովքեր Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ, Սամվել Բաբայանի դրդմամբ վերջինիս կողմից խոստացված 50.000 ԱՄՆ դոլար վարձատրությունը ստանալու ակնկալիքով Վրաստանի տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Զրույցների ընթացքում Հրաչյա Մայիլյանից և Արմեն Պողոսյանից տեղեկանալով նշված ռազմամթերքը ձեռք բերելու մտադրության մասին, Ռոբերտ Աղվանյանը պատրաստակամություն է հայտնել 38.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրացնել այդ ռազմամթերքը:
Այնուհետև վերադառնալով Հայաստան Ռոբերտ Աղվանյանը 2017թ. մարտի 15-ին ապահովել է ապօրինի պահված ռազմամթերքի փոխադրումը ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի ամայի տարածք, որտեղ հնարավորություն է ընձեռել Հրաչյա Մայիլյանին պլանշետային համակարգիչով նկարահանել այն` պատվիրատուին ցույց տալու համար, իսկ 2017թ. մարտի 17-ին 4000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց նույն գյուղում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով 03277 գործարանային համարով, «9Մ39» տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը փոխանցել է Հրաչյա Մայիլյանին` ապօրինի կերպով իրացնելով այն:
Ռոբերտ Աղվանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Աղվանյանը կալանքի տակ է:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Աղվանյանը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ դատարանում ցույցմունք տալիս հայտնել էր, որ Մայիլյանը ցանկացել է ձեռք բերել այն և հարցրել է, թե որտեղ է գտնվում, ինքն էլ ասել է՝ Վրաստանում և արժի 25 .000 դոլար:
Զենիթահրթիռային համալիրի համար Մայիլյանն իրեն վճարել է 4000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը խոստացել է վճարել հետագայում, սակայն գումարի մյուս մասն այդպես էլ իրեն չեն վճարել. Մայիլյանը զանգահարել է և հայտնել, որ հրաժարվել է «Իգլան» ձեռք բերելուց:
Նա նաև նշել էր, որ զենիթահրթիռային համալիրից իրենց տանը եղել է 2 հատ, երկրորդն այս գործով նախաքննության ժամանակ, երբ հասկացել է, թե ինչ է տեղի ունենում ապրիլին նվիրաբերել է բանակին: Նա հստակ չնշեց 2016, թե 2017 թվականի ապրիլին:
Աղվանյանը նաև դատարանում հայտարարել էր, ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, իր դեմ են ցուցմունք տվել, ինչից հետո հետախուզում են հայտարարել ու Վրաստանից բերել են Հայաստան, ինչ պատիժ էլ դատարանն իր նկատմամաբ սահմանի, ինքը պատրաստ է կրել, և որ իրողությունն է պատմում, ոչ ավել է ասում, ոչ՝ պակաս, ոչ մեկից էլ չի վախենում:
Ինչ վերաբերում է «Իգլային», ապա Աղվանյանի խոսքով՝ իրեն ասել են, թե Հայաստանից դուրս պետք է տանեն զենքը, դրա համար է ինքը վաճառել է մտածելով, որ «կարող էր քրդերին պետք գալ՝ թուրքերի հերն անիծելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից