ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռեր»-2-ի գործով բոլոր պաշտպանները միջնորդեցին ազատ արձակել պաշտպանյալներին 05/11/2018 15:52 | Դատական ռեպորտաժներ
Դատավորի փոփոխությունից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-2, այն է՝ Արամ Մանուկյանի և ևս տասն անձանց վերաբերյալ, գործով առաջին դատական նիստը, վերսկսվեց գործով դատաքննությունը:
Ինչպես և ակնկալվում էր, դատավարական որոշակի ընթացակարգեր անցնելուց հետո դատարանում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանյալների խափանման միջոց կալանավորումը վերացնելը, այն փոփոխելու կամ գրավ կիրառելու միջնորդություններով:
Մասնավորապես, փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց իր պաշտպանյալներ Վարդան Գերավետյանին ու Արամ Հակոբյանին ազատ արձակել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների հայտարարությունների համաձայն, արարքները կատարվել են իշխանությունը յուրացրած անձանց դեմ ապստամբելու շրջանակում:
Պաշտպանը նշեց նաև, որ դատաքննություն նշանակելու որոշմամբ դատարանը անփոփոխ է թողել կալանավորումը, ինչը նախատեսված չէ օրենսդրությամբ, այսինքն՝ կալանավորումն ապօրինի է: Դ.Գյուրջյանը միջնորդեց նաև իր պաշտպանյալ Արամ Հակոբյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն:
Պաշտպանյալը՝ Վ.Գերավետյանն, իր հերթին հայտարարեց, որ «հայ ժողովրդից թաքնվելու կարիք չունենք, դա վիրավորական է»: «Սասնա ծռերը» չեն խուսափել ու չեն խուսափի պատասխանատվությունից, միակ դատավորը ժողովուրդն է, ասաց նա: Արամ Հակոբյանն ևս միացավ միջնորդությանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ «Սասնա ծռերը» քրեական օրենքով արգելված որևէ արարք չեն կատարել, ապստամբել են բռնապետության դեմ: Ապստամբելը բնական իրավունք է, երբ առկա է իշխանության յուրացման փաստ, ասաց պաշտպանը:
Մ.Շուշանյանը նշեց, որ ի սկզբանե իսպառ բացակայել են Տիգրան Մանուկյանին ու Սերգեյ Կյուրեղյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Իսկ այս պահի դրությամբ նաև Հայաստանում քաղաքական իրադրություն է փոխվել:
Պաշտպանը միջնորդեց ազատ արձակել իր պաշտպանյալներին, եթե դատարանը անհնարին գտնի կալանավորումը վերացնելը, նա միջնորդեց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ևս նշեց, որ իր պաշտպանյալ Թորոս Թորոսյանին կալանքի տակ պահելն անհիմն է, քանի որ չկա կալանքի ժամկետը երկարացնելու օրինական որոշում, ուստի միջնորդեց փոփոխել խափանման միջոցը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը համանման միջնորդություններ արեց իր պաշտպանյալներ Գևորկ Իրիցյանի ու Թաթուլ Թամրազյանի վերաբերյալ:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը հերթական անգամ անդրադարձավ իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին. նա հրազենային վիրավորում է ստացել, ծունկը փշրվել է, և մինչև օրս նա պատշաճ բուժում չի ստացել, ինչն արձանագրվել է նաև ՄԻԵԴ համապատասխան որոշմամբ: Այդպիսի առողջական խնդիրներով Հ.Հարությունյանը գտնվում է անմարդկային պայմաններում, այսինքն՝ առկա են ՄԻԵԿ երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտման հիմքեր:
Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի կալանավորումը ապօրինի է, նրա նկատմամբ չեն կիրառվել նաև մեղադրանքի հոդվածներով նախատեսված խրախուսական նորմերը:
Հ.Սարգսյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնել, չվերացնելու դեպքում կիրառել գրավ կամ փոփոխել չհեռանալու ստորագրությամբ:
Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նույնպես միջնորդեց ազատ արձակել կամ փոփոխել խափանման միջոցը, կամ ճանաչել գրավի թույլատրելիությունը:
Արամ Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ Արամ Մանուկյանը տուժող է, նա վնասվածք է ստացել, երբ անզեն օգնության էր շտապում հորը՝ Պավել Մանուկյանին: Պաշտպանական կողմը նկատեց, որ խափանման միջոցի հարցը պետք է բարձրացներ մեղադրող կողմը, ուստի հորդոր հնչեց՝ ուղղված դատախազներին, ցույց տվեք, որ արդար եք, անկախ եք ու ծառայում եք միայն ու միայն Հայաստանի Հանրապետությանը:
Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս գտավ, որ դատարանն անհապաղ պետք է ազատ արձակի անձանց՝ երկրում իրավիճակ է փոխվել: Ազատության մեջ հայտնվելու դեպքում փախչելու կամ թաքնվելու կասկածի հետ կապված պաշտպանը հայտարարեց՝ մեր պաշտպանյալները կառչած են իրենց հողին, երբեք փախչելու մտադրություն չեն ունեցել:
Նրանք քաղբանտարկյալներ են, չպետք է ունենանք քաղբանտարկյալներ, մենք ունենք մեկ խնդիր լուծելու՝ ժամ առաջ ազատ արձակել, ասաց Լուսինե Սահակյանը:
Մեղադրող կողմը չառարկեց Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության դեմ: Մեղադրող կողմը նշեց, որ չեն կիսում պաշտպանական կողմի տեսակետը գործի քաղաքական լինելու մասին, գործողությունները, նպատակները ենթադրաբար պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Մեղադրող կողմը չընդունեց նաև պաշտպանների պնդումներն առ այն, որ կալանավորումը անփոփոխ թողնելու դատարանի որոշումները չեն բխում օրենսդրությունից: Ըստ մեղադրողի, դատաքննություն նշանակելու որոշման շրջանակում օրենսդրությունը նախատեսում է խափանման միջոցը փոփոխելու հնարավորություն, ինչը ենթադրում է նաև այն անփոփոխ թողնելու հնարավորություն: Չկան փաստական հանգամանքներ առ այն, որ վերացել են կալանավորումն ընտրելու հիմքերը, բոլոր գործողությունները պետք է կատարվեն օրենքի տառին համապատասխան, ասաց մեղադրանքի կողմը:
Ի պատասխան Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հակադարձեց՝ հիշատակելով օրենքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածով՝ ծայրահեղ անհրաժեշտությունը, և 46-րդ հոդվածով՝ Հիմնավորված ռիսկը, ամրագրված նորմերը:
Միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումները կհրապարակի 17.45-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից