ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյանն ապագա ՊՆ-ին խորհուրդ է տալիս կոշտ արձագանքել բողոքի ակցիային միացած խաղաղապահների քայլին 05/09/2018 16:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հաջորդ նախարարին հորդորում է ծառայողական քննության ավարտից հետո կոշտ արձագանք տալ պայմանագրային զինծառայողների՝ զանգվածային բողոքի ակցիային միանալու քայլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է:
«Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից՝ ով կլինի ու ինչքանով իր սրտից կլինի այն, ինչ տեղի է ունեցել, հորդորում ու խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո: Ես իմ մասով ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման դիմումը, ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ ՀՀ նախագահի հաստատմանը:
ՀՀ նախագահն՝ ըստ սահմանադրության, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ ցավով է ընդունել զորամասի հրամանատարի ազատման զեկուցագիրը, քանի որ իր կողմից հարգված սպա է, բայց հասկանում է զեկուցագրի իմաստը, ինքն էլ առնվազն նույն կերպ կվարվեր:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Զինված ուժերում ծայրահեղ բացասական են գնահատել խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացված այդ քայլը (ապրիլի 23-ին միացել են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նախաձեռնած բողոքի քայլերթին), քանի որ, ըստ նրա, բանակի մի կողմից որևէ ձևով ներգրավումը նմանատիպ ակցիաներին, անմիջապես դուռ է բացում ու լեգիտիմացնում է մյուս կողմից բանակի մասնակցությունը, ինչն անթույլատրելի ու վտանգներով լի է: Պաշտոնյան տեղեկացրեց, որ խոսքը 209 զինծառայողների մասին է:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե խաղաղապահ բրիգադի զինծառայողները որոշել են միանալ ակցիայի մասնակիցներին այն բանից, հետո, երբ ոստիկանները նրանց հետ պարապմունքներ են անցկացրել նման իրավիճակներում ցուցարարների հետ վարվելու ուղղությամբ, ՊՆ պաշտոնակատարը նկատեց. «Եթե ուշադիր կարդաք օրենսդրությունը, ապա կտեսնեք, որ Զինված ուժերի ցանկացած ստորաբաժանում, որը կարող է որևէ կերպ ներգրավվել արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործընթացում, շատ հստակ սահմանափակված է օրենսդրությամբ իր հնարավոր գործառույթների մեջ։ Մասնավորապես, ԶՈՒ-ն կարող է ներգրավվել արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործընթացում միայն երբ ոստիկանության և ԱԱԾ համապատասխանն ուժերը չեն բավականացնում նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար»:
Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ներգրավվելու պարագայում էլ ԶՈՒ-ն է կարող է ծառայություն կատարել հույժ կարևոր օբյեկտների պահպանության առումով և ոչ ցույց ցրելու: «Զինված ուժերը չունեն համապատասխան գիտելիք, հմտություն ու միջոցներ, որոնք անհրաժեշտ են զանգվածային ակցիաներին որևէ կերպ միջամտելու համար»,-ավելացրեց ՊՆ պաշտոնակատարը:
Պաշտոնյան հավելեց, որ, ըստ օրենսդրության, ոստիկանությունը պետք է պարբերաբար ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների ատեստացիա և ուսուցում իրականացնի, և այդ օրերին ոստիկանությունը որևէ արտառոց միջոցառում որևէ զորամասում չի իրականացրել:
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ «խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը ապրիլի 23-ին Երևանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ