ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյանը Հայաստանում կատարվածը հեղափոխություն չի համարում 05/09/2018 16:30 | Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերջին օրերի Հայաստանում կատարվածը հեղափոխություն չի համարում: Նա այս մասին նշեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Ինչու չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, խորհրդարանական մի խմբակցության ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ խմբակցության ներկայացուցչի: Այն եզրույթը, որ օգտագործվում է՝ փոքրամասնության կառավարություն, սխալ է: Դա հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն, և փոքրամասնության խմբակցություններից մեկն իր վրա վերցնում է պատասխանատվություն կոորդինացնելու այլ խմբակցությունների հետ յուրաքանչյուր որոշման շուրջ կոնսենսուս ձեռք բերելը: Այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է: Մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, դրա հետ մեկտեղ փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, որը վտանգներով լի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին և կառավարությանը, ապա նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց և ճնշում գործադրեն պատգամավորների վրա, որպեսզի իրենց կամքին դեմ քվեարկեն: Ըստ նրա՝ դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից և վտանգներով լի ձև է:
«Ինչու, որովհետև գտնվելու է մարդ, ով ավելի շատ մարդ կարող է փողոց դուրս բերել այլ իրավիճակում, այլ ժամանակներում և մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում: Լինում են ծայրահեղ իրավիճակներ, երբ խորհրդարանը չի արտացոլում իրական պատկերը: Կարող է մի քիչ էքստրեմալ հնչել, բայց այդ դեպքում, իմ պատկերացմամբ, նախընտրելի է ազնվորեն ասել, որ խորհրդարանը չի ներկայացնում ոչինչ, հռչակվել դիկտատոր և որոշումներ կայացնել հրապարակում: Հարցնել ժողովրդին, թե ինչպես կքվեարկի այս կամ այն հարցում, և ինչպես քվեարկի ժողովուրդը այդպես էլ օրենքներ, հրամանագրեր ընդունել, մինչև ձևավորվի նոր խորհրդարան»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, այդպիսի փորձ աշխարհում շատ է եղել և այն աշխատել է:
Անդրադառնալով այն թիմի պատասխանատվությանը, որի անդամ է նաև Վիգեն Սարգսյանը՝ նա նշեց, որ այն շատ մեծ է: «Սրված իրավիճակ էր, վիրաբուժական միջամտություն է եղել, պետք է սպասել, վիճակը հանդարտվի, կայունանա, բոլոր բնականոն ռիթմերը վերականգնվեն, որից հետո պետք է բուժել խրոնիկ հիվանդությունները, պատճառները, որոնք ծնել են այս իրավիճակը»,-հավելեց նա:
Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:
Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:
Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Միաժամանակ «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կպաշտպանեն ժողովրդի թեկնածուին: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին ասաց, որ ժողովրդի թեկնածուն ինքն է, ու մայիսի 3-ին նրա թեկնածությունն առաջադրվեց ԱԺ-ում:
ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ինԱզգային ժողովի հատուկ նիստում: Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից