ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ 05/09/2018 18:09 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ կառավարությունից:
«Մեծարգո պարոն վարչապետ, ողջունում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր որոշումը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցելությունն Արցախ իրականացնելու համար: Կարևորում եմ, որ այսօր Ձեզ հետ եղանք Պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հնարավորություն ունեցանք խոսել մեր տնտեսության մասին: Համոզմուք հայտնեցինք, որ այսուհետ ևս մեր ջանքերն ուղղվելու են մեր հ այրենիքի, ասել է թե՝ Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը: Ողջունում եմ Ձեզ Ձեր հայրենիքի արցախյան հատված այցելելու կապակցությամբ»,- ասել է Բակո Սահակյանը:
«Շնորհակալ եմ պարոն նախագահ, կարևոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են: Ես եկել եմ այստեղ հետևյալ երկու ուղերձով. առաջինը, որ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարևոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ այսօր ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերևս նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ: Մենք նաև կարծում ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ոչ միայն շարունակվի, այլ նաև նոր թափ ստանա: Մենք հավատարիմ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք ուժի կիրառման որևէ գործողություն կամ սպառնալիք: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ, որ մեր կյանքի դժվարությունները հաղթահարել ենք Մայր Հայաստանի և Սփյուռքի քույրերի ու եղբայրների հետ միասին, ինչպես նաև մեր բոլոր նվաճումներն արձանագրել ենք այդ նույն եռամիասնության շնորհիվ: Այս այցելությունը և մեր բանակցությունները, քննարկված հարցերն ու խնդիրները մեկ անգամ ևս ոչ միայն հույս են ներշնչում, այլ բոլորիս համոզմունք են հաղորդում, որ այդ նույն եռամիասնության շնորհիվ, այդ նույն հավատարմությամբ, հաստատակամությամբ, վճռականությամբ իրականացնելու ենք մեր սրբազան առաքելությունը, այն է՝ մեր հայրենիքի պաշտպանությունը, անառիկ սահմանների պահպանումը և մեր ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացումը: Ես նաև հնարավորություն եմ ունեցել Ձեզ հաղորդել տարբեր տեղեկություններ՝ հատկապես այս պահի դրությամբ մեր պետական սահմանների հատվածում ստեղծված իրավիճակի մասին և Դուք համոզվել եք, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, Արցախի քաղաքացիներն ու համայն հայությունն ինչպիսի վճռականությամբ են լցված, եթե մեր հակառակորդը նորից դիմի հանցավոր գործողությունների: Բնականաբար, այս այցելությունը և մեր քննարկումներն էլ ավելի են հստակեցրել մեր հավանական գործողություններն այդ հանցավոր քայլերի պայմաններում»,- ասել Բակո Սահակյանը:
«Պարոն նախագահ, շատ ուրախ եմ արձանագրել և համոզվել, որ Արցախի պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակն առաջնագծում, ինչպես նախկինում՝ ԱՀ ՊԲ-ի մարտունակությունը բարձր է, բայց ես կարծում եմ, որ այդ ավանդական մարտունակությանն ավելացել է ևս մի կոմպոնենտ՝ դա այն ազգային միասնության մթնոլորտն է, որ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տիրում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կարծում եմ, որ սա կարևոր ռազմաքաղաքական գործոն է և որևէ կասկած չկա, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ոչ միայն ի վիճակի է պաշտպանել իրեն, այլ նաև խորը զղջման հասցնել յուրաքանչյուր ուժի, որը կհանդգնի ոտնձգություն կատարել նրա անվտանգության նկատմամբ:
Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և այն անկեղծ երկխոսության համար, որ հաստատվեց մեր միջև, չնայած այդ անկեղծ երկխոսությունն այսօր չէ, որ հաստատվել է, բայց վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ եմ հյուրընկալվում Ձեզ և համոզված եմ, որ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ, և այսօրվա այցը դրա համար որևէ կասկած չի թողնում: Շնորհակալություն»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից