ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր դրվագներ Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում 05/08/2018 17:42 | Քրեական խրոնիկոն
Դեռևս 2017թ. սկսած՝ ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում պահելով նախորդ տարիներին հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացը՝ կոնկրետ քայլեր է ձեռնարկել դրանում արձանագրված իրավախախտուները, ինչպես նաև հանցագործությունների կատարմանը նպաստող գործոնները, թերի իրավակարգավորումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Մասնավորապես՝ ծրագրի կատարման հետ կապված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 2016թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով պարզվել էր, որ «ՀՀ-ում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում տոհմային երինջներ ձեռք բերելու կապակցությամբ անասնապահական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած հայտերի քննարկման, տոհմային երինջների բաշխման, առուվաճառքի պայմանագրերի կնքման գործընթացների կապակցությամբ առկա են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք հանգեցրել են հիշյալ ծրագրի ոչ արդյունավետ իրականացմանը:
Մասնավորապես՝ ՀՀ ներկրված տոհմային երինջների բաշխման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված պահանջներն, ըստ էության, չեն ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության, այդ կապակցությամբ ներկայացվող առավել խիստ, իրատեսական, ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող լրացուցիչ երաշխիքների ներդրման իրական հնարավորությունները, պահանջներն ու մեխանիզմները:
Չնայած դրան՝ ծրագրի շահառուների վճարունակության իրական հնարավորությունների և պարտավորության ապահովման միջոց հանդիսացող այլ գույքի բացակայությամբ պայմանավորված, պետությանը պատճառված վնասի վերականգնման հավանականությունը որոշ դեպքերում դարձել է խնդրահարույց:
Արձանագրված բացթողումները հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ժամանակ բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 2017թ. հունիսին դիմել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկելու համապատասխան կանոնակարգերում գնորդի հիմնական պարտավորության կատարումն ապահովելու լրացուցիչ պարտավորությունների ներդրման, ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության համապատասխան իրավական կարգավորումներ և պահանջներ, ինչպես նաև մոնիթորինգ իրականացնելու հնարավորություն և կառուցակարգեր նախատեսեու ուղղությամբ, որոնք կապահովեն ծրագրի հետագա փուլերում, որպես շահառու, պահանջներին համապատասխանող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը:
Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում խախտումների, առերևույթ հանցագործությունների և դրանց մեխանիզմների բացահայտման ուղղությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրությունները ներկայումս շարունակվում են նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2017թ. ստուգման արդյունքների հիման վրա:
Ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները պատշաճ կերպով հաշվի չառնելու, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի իրականացման նկատմամբ համապատասխան հսկողական մեխանիզմները չկիրառվելու, ինչպես նաև անհստակ կարգավորումներից չարամտորեն օգտվելու հետևանքով առերևույթ հանցագործությունների նոր ևս 5 դեպքերի մասին փաստական տվյալներ:
Համաձայն դրանց՝ ծրագրում ընդգրկված շահառուները 2015-2016թթ. ստացել են ընդհանուր 161 մլն. 684 հազ. դրամի 135 գլուխ երինջ: Սակայն նրանք ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ նրանց մոտ ընդհանուր առմամբ առկա չեն 117 մլն. դրամի 97 գլուխ երինջ:
Այսպես՝ ՀՀ Շիրակի մարզից քաղաքացի Գ. Բ.-ն 2015թ. ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել, իսկ ձեռքբերված երինջները շահառուի մոտ առկա չեն: Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 11 մլն. 402 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ և ձեռքբերված երինջներից շահառուի մոտ առկա է ընդամենը 7 գլուխ:
Մյուս դեպքում ՀՀ Գեղարքունքի մարզից շահառու Մ. Ե.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 48 մլն. 634. հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 40 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորությունները չի կատարել այն պարագայում, որ ձեռքբերված 40 գլուխ երինջներից Մ. Ե.-ի մոտ առկա են 18-ը:
ՀՀ Գեղարքունքի մարզից մեկ այլ շահառու՝ Մ.Խ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 47 մլն. 419 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 39 գլուխ երինջներ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չի կատարել այն պարագայում, երբ նրա մոտ ընդհանրապես առկա չեն ձեռքբերված 39 գլուխ երինջները:
ՀՀ Վայոց ձորի մարզից շահառու Ս. Մ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 18 մլն. 238 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 15 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել այն պարագայում, որ ձեռքբերված 15 գլուխ երինջները շահառուի մոտ ընդհանրապես առկա չեն:
ՀՀ Կոտայքի մարզից շահառու Ա. Դ.-ն 2016թ.-ին ձեռք է բերել 23 մլն. 833 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 21 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել: Իսկ ձեռքբերված 21 գլուխ երինջներից շահառուի մոտ առկա են միայն 13-ը:
Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը