ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժշկասոցիալական գործակալության գործով 13 ամբաստանյալներից երկուսն ամբողջությամբ և երկուսը մասնակի իրենց մեղավոր ճանաչեցին 05/07/2018 15:37 | Դատական ռեպորտաժներ
Սոցիալական ոլորտում, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներսում ղեկավարի ու ենթակաների միջև կաշառք ստանալու ու կաշառք տալու գործով այսօր սկսվեց դատաքննությունը:
13 մեղադրյալով այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է դեռևս շուրջ յոթ ամիս առաջ:
Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը Երևանի Կոմիտասի և Արմենակյան փողոցներում գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Ըստ Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. դեկտեմբերի 22-ին Արմեն Սողոյանին՝ վերջինիս աշխատասենյակում, տվել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Արմեն Սողոյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնել իր ենթակայի կատարած կոռուպցիոն բնութի իրավախախտումների մասին, ի պաշտոնե միջոցներ չի ձեռնարկել նրա ապօրինությունները կասեցնելու ու բացահայտելու ուղղությամբ:
Գործով ամբաստանյալների թվում են նաև՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանը, Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահ Զորիկ Մկրտչյանը, Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանը, Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը, Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը, Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանը, Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանը, Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանը, Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ցիալա Խուդինյանը, Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը:
Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, Ժաննա Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արամ Պետրոսյանին, Զորիկ Մկրտչյանին, Երեմ Մարգարյանին, Լիլիա Մանուցյանին, Արմեն Ավետյանին, Ցիալա Խուդինյանին, Ժիրայր Պետրոսյանին, Արշավիր Հմայակյանին, Ալլա Թովմասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արոնա Սիմոնյանին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Շողիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու փորձին օժանդակելը:
Արմեն Սողոյանը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո հայտարարեց, որ մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին նաև ամբաստանյալներ Արամ Պետրոսյանը, Արմեն Ավետյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, Շողիկ Ավետիսյանը: Ամբաստանյալներ Ժաննա Հովհաննիսյանն ու Զորիկ Մկրտչյանը առաջադրված մեղադրանքն ընդունեցին ամբողջությամբ։ Իսկ ամբաստանյալ Արոնա Սիմոնյանը հայտարարեց, որ մեղսագրվող արարքում իրեն մեղավոր չի ճանաչում, բայց արարքի համար զղջում է:
Արմաբաստանյալներ Երեմ Մարգարյանն ու Ժիրայր Պետրոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին, իսկ Լիլյա Մանուցյանն ու Ցիալա Խուդինյանը առաջադրված մեղադրանքում իրենց մասնակի մեղավոր ճանաչեցին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել