ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բաց նամակի վերաբերյալ 05/06/2018 17:21 | ԼՐԱՀՈՍ
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր և գործիքային ախտորոշիչ, ինչպես նաև փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բժշկական օգնության և սպասարկման համապատասխան մակարդակ ու որակ:
Բացի այդ, բժշկական կենտրոնը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:
Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումանսիրել և քննարկել են ստեղծված վիճակը, կազմակերպվել են ացելություններ և հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:
Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու և թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը և տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:
Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բուժական բաժանմունքները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար:
Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների և ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թվարկված բաժանմունքերի բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ:
Ընդ որում, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները և բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ գործող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:
Ինչպես հոսպիտալների նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և դրանցում Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքների բուժաշխատողների ամբողջությամբ տեղափոխումը, այնպես էլ գույքի փոխանցումը և լուծարային գործընթացն իրականացվելու է օրենքով սահմանված կարգով, որի ընթացքում բնակչության բուժօգնությունը և սպասարկումը կազմակերպվելու և իրականացվելու է նույնությամբ ու ամբողջ ծավալով՝ առանց խաթարումների:
Արդյունքում հնարավորություն ենք ստանալու ապահովել Սիսիան քաղաքի և 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ և անվտանգ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկականներ ուժի առավել արդյունավետ օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից