ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով չնախատեսված արարքի համար. Վերաքննիչ դատարանն արդարացրել է 05/05/2018 12:16 | Արդարացման դատավճիռներ
Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է հրազենն անփութորեն պահպանելու մեջ մեղավոր ճանաչված, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Արա Պետրոսյանին:
Այդպիսով Վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Ռ. Բարսեղյան, դատավորներ Ռ. Մխիթարյան և Մ. Պապոյան, կազմով բավարարել է Արա Պետրոսյանի պաշտպան Լևոն Սահակյանի վերաքննիչ բողոքը, որում նա միջնորդում էր իր պաշտպանյալի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ:
Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արա Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով:
Գործի հիմքում ընկած են ժամանակին աղմկահարույց արտառոց դեպքի հանգամանքները: Դեպքն արտառոց էր այն պատճառով, որ, ըստ ականատեսների ու կոնկրետ տուժողի ցուցմունքի, վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասն անզգուշությամբ պատճառվել է քրոջ 2,2 տարեկան որդու կողմից:
Նախաքննական մարմինը` Շիրակի մարզային քննչական վարչությունը, չէր հավատացել այս վարկածին և հարուցել քրեական գործ` տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու իրական հանգամանքները պարզելու համար: Երեխան իր հասակակիցների համեմատ խոշոր էր և, ըստ փորձարարության արդյունքների, ճիշտ է, կարողանում էր բռնել ու տեղափոխել զենքը, սակայն այդուհանդերձ, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հերքվել էր երեխայի կողմից վնասվածք պատճառելու հնարավորությունը:
Գործի նախապատմությունը հետևյալն է՝ սկզբնապես 2014թ. անհայտ անձի կողմից ապօրինաբար Արթուր Ցոցիկյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ, հետագայում՝ 30.12.2015թ., քննիչը որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
08.01.2016թ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ Կ. Գաբրիելյանի որոշմամբ վերացվել էր քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. դեկտեմբերի 30-ի որոշումը: Իսկ 24.02.2016թ. հարուցվել էր նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, առանձնացվել առանձին վարույթ և կատարվել նախաքննություն:
Նույն օրը ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ՝ Հ. Առաքելյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կրկին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ըստ Արա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա ունենալով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի իր տանը դրսևորելով անգործություն, չի պահպանել իր անվամբ հաշվառված «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները: Մասնավորապես, նա հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում տեղավորելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին, ինչը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար, այսինքն՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար:
Դրանից հետո Արմեն Ցոցիկյանը՝ հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով զենքի պահման մետաղյա պահարանի բանալին, բացել է պահարանի դուռը, վերցրել Արա Պետրոսյանին պատկանող կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենը: Տան հյուրասենյակում, տվյալ իրադրությունում պարտավոր լինելով, բայց չնախատեսելով իր գործողության արդյունքում տվյալ հետևանքի առաջացման հնարավորությունը, զենքից արձակել է առնվազն մեկ կրակոց և անզգուշությամբ Արթուր Ցոցիկյանի առողջությանը պատճառել է՝ ձախ վերին վերջույթի, ուսագոտու շրջանների չթափանցող կույր, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի թափանցող, կույր, ձախ ուսագոտու բազկի անոթանյարդային խրձի /անութային և բազկային զարկերակներ, անութային երակի, միջնակ նյարդի/ ձախ թոքի ստորին բլթի վնասման ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արա Պետրոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ ազատվել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է: ՀՀ քաղաքացիների կողմից զենք և փամփուշտներ պահելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի, դրանց պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում: Այսինքն`ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգի համաձայն, զենքը և փամփուշտները պետք է պահվեն այնպիսի պայմաններում, որն այլ պայմանների հետ միաժամանակ կբացառի կողմնակի անձանց հասանելիությունը տվյալ զենքին /փամփուշտներին/:
Սույն դեպքում նախաքննական մարմինը ամբաստանյալ Արա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել և առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ նա իր տանը դրսևորելով անգործություն, չի պահպանել իր անվամբ հաշվառված «Սայգա-410Կ» մոդելի որսորդական ողորկափող հրազենի պահպանության կանոնները՝ հիշյալ հրազենը բնակարանի մետաղական պահարանում դնելուց հետո պահարանի բանալին դրել է բնակարանում գտնվող անձանց համար տեսանելի և հասանելի տեղում` հյուրասենյակի սեղանին, որը պայմաններ է ստեղծել այլ անձանց կողմից զենքի օգտագործման համար՝ բավարար միջոցներ ձեռք չի առել այլ անձանց կողմից զենքի օգտագործումը կանխելու համար (...):
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ, «ինչպես ակնհայտ է մեղադրանքի ձևակերպումից, ամբաստանյալ Արա Պետրոսյանն իր հրազենը պահել է բնակարանի մետաղական պահարանում, որը փակել է բանալիով, այսինքն` պահպանել է իր անվամբ հաշվառված հրազենի պահպանության կանոնները»:
Անդրադառնալով որպես ապացույց ճանաչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության գրությանը, ըստ որի` քաղաքացու բնակության վայրում զենքի պահպանությունն ու անվտանգությունն ապահովվելը, ինչպես նաև կողմնակի անձնաց հասանելիությունը բացառող պայմաններ ստեղծելը նախատեսում է անկիզելի կամ մետաղյա պահարանի առկայություն, իսկ սեյֆը պետք է ունենա բանալիով կամ գաղտանաբառով փակվելու հնարավորություն, եթե բանալին կամ գաղտնաբառը հասանելի են այլ անձանց, ապա տվյալ դեպքում կոպտորեն խախտված է զենքի պահման օրենքով սահմանված պահանջը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որը սահմանում է զենքի պահպանության կանոնները, որևէ խոսք չկա անկիզելի կամ մետաղյա պահարանի բանալու կամ սեյֆի պահպանության մասին:
Զենքը համապատասխան պահարանում դնելը և այն փակելն արդեն իսկ ենթադրում է ՀՀ կառավարության սահմանած կարգի պահպանում, ուստի անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության մի արարքի համար, որը նախատեսված չէ օրենքով:
Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն դեպքում առկա չէ նաև հանցագործության սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես, հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք, մինչդեռ ամբաստանյալ Արա Պետրոսյանը պարտավոր չէր և չէր էլ կարող նախատեսել, որ մետաղյա պահարանի բանալին այլ բանալիների հետ սեղանին դնելու պարագայում Արմեն Ցոցիկյանն իրենից գաղտնի կվերցնի այն և պահարանից կհանի զենքը:
Ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, ըստ Վերաքննիչ դատարանի, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք, ինչպիսին է Արա Պետրոսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Արա Պետրոսյանի արարքում առկա է հանցակազմ, գտել է, որ պետք է ճանաչել և հռչակել Արա Պետրոսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ Գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը Վերաքննիչ դատարանի արդարացման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից