ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեժ գծին ստացվել է հավաքներին առնչվող459 ահազանգ, տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված 974անձի հետ․ ամփոփվել են արձանագրված խնդիրները 05/04/2018 18:19 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ:Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:Այս մասին տեղեկացնում է՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Ոստիկանության բաժիններ և ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ:
Այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու,այդ անձանց իրենց իրավունքների մասին չծանուցելու,հաշվառման համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաևխնդիրներ կապվածփաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու հետ, որոնք, սակայն, լուծվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև հրապարակումները վկայում են մի շարք դեպքերում բերման ենթարկելու ընթացքումՈստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբֆիզիկական անհամաչափ ուժ, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ կիրառելու մասին: Պաշտպանին են ներկայացվել բողոքներ նաև կապված հատուկ միջոցների կիրառման հետ: Արձանագրվել են հրապարակումներըքաղաքացիական հագուստով անձանց կողմից անձնական օգտագործման, այդ թվում՝ առանց հաշվառման համարանիշի կամ ոչ Հայաստանի իրավասու մարմնի կողմից հատկացված համարանիշներովտրանսպորտային միջոցներով անձանց բերման ենթարկելու կամ այդպիսի փորձերի վերաբերյալ:
Ամփոփվել են նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաև ցուցարարների և այլ անձանց միջևբախումների դեպքերը, որոնք պետք է դառնանլիարժեք քննության առարկա։
Արձանագրված խնդիրների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիությունն ու մարդասիրական վերաբերմունքի իրավունքը: Պետք է լիարժեք պաշտպանված լինեն ազատությունից զրկված անձի համար նախատեսված բոլոր իրավունքները: Խոսքը վերաբերում է իրավունքների պարտադիր նվազագույն շրջանակին, որն արձանագրված է ինչպես ՀՀ միջազգային պայմանագրերով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ:Ցանկացած պարագայում պետական մարմնի ռեսուրսների ոչ բավարար լինելը չի կարող արդարացնել, օրինակ, անձին օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելը: Ոստիկանության բաժիններում համապատասխան մատյանները պետք է պատշաճ լրացվեն՝ անկախ նրանից, թե անձը որքան ժամանակ է պահվել բաժնում, քանի բերման ենթարկված անձ կա և այլն:
Այդ օրերին Պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է ցուցաբերել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ներկայացվել են բերման ենթարկված անչափահասներին անհապաղ ազատ արձակելու և նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջներ։
Կարևոր է նշել, որ արձանագրված խնդիրների զգալի մասը հնարավոր բոլոր դեպքերում տեղում լուծվել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում՝ Ոստիկանության իրավասու ծառայողների հետ համագործակցության արդյունքում:
Այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են և սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում,ըստ իրավասության, ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմնիններին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ