ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկերի ու բանկոմատների նկատմամբ ավազակային հարձակման դեպքերը մտահոգիչ են 05/04/2018 13:22 | Վերլուծություններ
Վերջին շրջանում ավազակային հարձակումներ կատարողների թիրախում են հայտնվել բանկերն ու բանկոմատները և, ոչ ավել ոչ պակաս, բացահայտված հանցագործությունները վկայում են՝ բանկերից և բանկոմատներից հափշտակության դիմում են բանկերի կամ իրավապահ մարմինների աշխատակիցները:
Թերևս ոչ վաղ անցյալում բացահայտված աղմկահարույց դեպքերից էր «Կոնվերսբանկ»-ից և «ՎՏԲ-Հայաստան» բանկից խոշոր չափերի հասնող հափշտակության դեպքերը:
Դեռևս նախորդ տարի հոկտեմբերի 9-ին «Կոնվերսբանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղն ավազակային հարձակման էր ենթարկվել. 200 հազար դոլարին համարժեք գումար է հափշտակվել:
Ավազակային հարձակումը բացահայտվել է. մի քանի անձանց կողմից դերաբաշխմամբ էր այն կատարվել, սակայն բուն հափշակությունը կատարած անձը հետախուզվում էր և հայտնաբերվեց միայն դեկտեմբերի 17-ին՝ Վրաստանի տարածքում: Գործով անցնող Պյոտր Ցիգանկովից բացի, ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
Հաջորդ դեպքն էլ գրանցվել էր «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղում: Այս դեպքը հունվար ամսին է տեղի ունեցել և նախնական քննության տվյալներով՝ տարբեր բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացի ժամանակ մաս-մաս յուրացվել էր ընդհանուր 42.316.000 ՀՀ դրամ գումար: Հայտնի է նաև, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանին:
Հաջորդ ավազակային հարձակում ևս «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի վրա էր կատարվել: Այս անգամ փետրվարի 19-ին ավազակային հարձակման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղը: Բանկ էին մտել 2 անձինք և հափշտակել մոտ 8,5 մլն տարբեր արտարժույթի դրամական միջոցներ:
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձի մի դեպք էլ գրանցվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ին: Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված էր եղել գազի բալոն և այլ համակարգ՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով պայթյունի եղանակով բացել բանկոմատը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակել, սակայն հանցագործությունն ավարտին չէր հաջողվել հասցնել: Հանցագործությունը բացահայտվեց և հայտնի դարձավ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով աշխատում էր ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում:
Իսկ նախօրեին ավազակային հարձակման է ենթարկվել HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղը: Եվ ինչպես դեպքից հետո անմիջապես պարզվեց, ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսը ով ծանր մարմնական վնասվածք էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, ժամեր անց՝ մահացավ: Պարզվեց նաև, որ վերջինս ոստիկան է՝ ՊՊԾ ջոկի հրամանատար Արա Շախգուլյանն է, ով համակարգում էր ծառայում 2000 թվականից:
Նշենք, որ ավազակային հարձակում կատարած անձին չի հաջողվել փախուստի դիմել, նրան վնասազերծել են և, ինչպես հայտնեց ոստիկանությունը, նրա ինքնությունը ևս պարզվել է. ո՛չ ավել ո՛չ պակաս նա Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Նշենք նաև, որ բանկերի և բանկոմատների վրա կատարված ավազակային հարձակման դեպքերի փաստով հարուցված քրեական գործերով անցնող մեղադրյալներից երկուսն իրավապահ մարմնի ներկայացուցիչներ են:
Թերևս այս հանգամանքը մտահոգիչ է, իրավապահ մարմնի ներկայացուցիչները, ովքեր կոչված են անվտանգություն ապահովելու, օրենքի ուժով կարգ ու կանոն հաստատելու, նման ծայրահեղ քայլերի են դիմում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան