ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարմազանովը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն կսատարի վարչապետի ընտրությանը 05/03/2018 13:35 | Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունն աջակցելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչպես են քվեարկելու ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, սակայն հավաստիացրեց, որ անհրաժեշտ 53 ձայնը կապահովվի, որպեսզի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուն ընտրվի վարչապետի պաշտոնում:
«Չգիտեմ, թե ինչպես ենք քվեարկելու, սակայն վարչապետի ընտրությանը Հանրապետականն աջակցելու է: Ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է: Էականն այն է, որ անհրաժեշտ 53 ձայնն ապահովվի և 1/3-ի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով հարցին, ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալեց վարչապետի ընտրությունը, իսկ հաջորդ օրը որոշում կայացրեց մայիսի 8-ին թեկնածու չառաջադրել և սատարել պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին՝ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցությունն այդ պահին այդպես է հարմար գտել: «Իսկ ինչ վերաբերվում է իմ դիրքորոշմանը, այն չի փոխվել: Ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ մայիսի մեկին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, և շարունակում եմ մնալ նույն կարծիքին, սակայն դա չի նշանակում, որ այլ կարծիք չպետք է լինի: Ես իմ գործունեության ընթացքում միշտ բազմակարծության և այլակարծության կողմնակից եմ եղել: Մայիսի 1-ին մեր քվեարկությունը եղել է բացարձակապես քաղաքական, և մենք արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությանը: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի: «Կա Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է, թե ինչպես կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Եթե մայիսի 8-ին մենք ընտրում ենք վարչապետ, իսկ ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ մենք ունենալու ենք վարչապետ, արդեն արտահերթ ընտրությունների գնալ չենք կարող: Եթե վարչապետը բերում է կառավարության ծրագիր, և այդ ծրագիրը ստանում է օժանդակություն, այդ դեպքում էլ արտահերթ ընտրությունների չենք կարող գնալ: Իրենք էլ օրակարգ են բերում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարց, իսկ դա ոտքի վրա քննարկելու հարց չի: Պետք է նստենք, քննարկենք: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որտեղ փոփոխությունների համար պահանջվում է պատգամավորների 3/5-ի ձայների առկայություն: Լինելու են դեբատներ: Ամեն ինչը պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ չի բացառո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո մեծամասնությունը կընդունի նրա ներկայացրած ծրագիրը, Շարմազանովը պատասխանեց. «Նայած ինչ ծրագիր կլինի»:
Էդուարդ Շարմազանովը բացառեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները իրենք կարող են ստորագրահավաք սկսել վարչապետի թեկնածու առաջադրելու համար:
Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից