ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար 05/03/2018 12:04 | Քաղաքական
Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու աշխատանքները խորհրդարանում ընթացքի մեջ են. «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հավաքում են անհրաժեշտ 35 ստորագրությունները Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Երեք խմբակցություններում ստորագրություններ են հավաքվում: Կարծում եմ այսօր կամ վաղը մենք կառաջադրենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրզոյանը:
Անդրադառնալով մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, որի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մեծագույն հարգանք է տածում Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ. հարգանքը եղել է նաև մինչ այդ քվեարկությունը: «Ես բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել նրա մասին՝ որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ: Իսկապես կա այդ հարգանքը իր նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:
Խոսելով Փաշինյանի ընտրվելու դեպքում ապագա կառավարության կազմում Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու առաջարկների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ նման առաջարկներ եղել են: «Մենք ասել ենք, որ ցանկացած հիմնավոր, ծրագրային առաջարկ, թեկնածություն մենք դիտարկում ենք: Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, և ես կարծում եմ, որ այդ քվեարկությունից հետո հանդիպել և նրա հետ քննարկել այդ հնարավորությունը, որի մասին խոսում եք, անհարգալից կլիներ և իր, և մեր նկատմամբ: Այս գործընթացում պաշտոնների սակարկություն, քվեարկելու դիմաց պաշտոն ստանալու հարց չկա»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ հավանական կադրեր կան, որոնք կարող են լինել ապագա կառավարության կազմում, Միրզոյանը պատասխանեց. «Շատ հավանական կադրեր կան, որոնց անունները ես այս պահին չեմ բարձրաձայնի: Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ անձ չպիտի անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ: Մարդիկ, ովքեր կարող են նպաստ բերել Հայաստանի զարգացմանը այն քաղաքականության շրջանակներում, որը մենք ունենք և առաջարկելու ենք, այդ մարդիկ շարունակելու են աշխատել»,- ասաց նա:
Անդրադառնալով ապագայում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը՝ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք համերաշխության կոչ են արել, ասել են, որ ամեն ինչ թափանցիկ է ու հրապարակային և որևէ սակարկություն չկա: «Ի պատիվ«Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների, ի պատիվ «Ելք» խմբակցության՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորը ուրախ են այն գործընթացներով, որ տեղի է ունենում: Որևէ պաշտոնի քննարկում, որևէ սակարկություն, որևէ այդպիսի քննարկում մինչ այս պահը չի եղել, չկա այս պահին, և ես կարծում եմ, որ դա սազական չէ այն ամեն ինչին, այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում: Իսկ կոալիցիայի մասով եկեք չշտապենք»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:
Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ