ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը չի պատրաստվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել իր ուզած տարբերակով և պատրաստ է երկխոսության 05/01/2018 14:38 | Քաղաքական
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, որ ինքը «երբեք չի հանդգնի ասել», որ առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պետք է իրականացվեն իր ուզած տարբերակով:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել իր ուզած տարբերակով, եթե չլինի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, Փաշինյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը պետք է լայն ըմբռնում ունենա հանրության և քաղաքական ուժերի կողմից:
«Հակառակ դեպքում մենք կկորցնենք շատ կարևոր բան. անհնար կլինի ունենալ այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներն անառարկելի կլինեն թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրության համար»,- նշեց Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ բոլորը նկատել են, որ իրենց հռետորաբանության մեջ ընդհանրապես ատելությունը տեղ չունի, իրենք խոսում են միայն համերաշխության մասին: «Եվ ես ուրախ եմ մի բանի համար, որ վերջին 6 տարում ես, լինելով ԱԺ պատգամավոր, բազմաթիվ հակասություններ ունենալով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ, նաև երկխոսության, միմյանց հետ հարցեր լուծելու փորձ ենք ունեցել և առնվազն միջազգային հարթակներում մենք կարողացել ենք միասնական դիրքորոշում արտահայտել: Անցել են այն ժամանակները, երբ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության կամ փոքրամասնության, հանրության որևէ շերտի ինչ-որ բան պարտադրում է: Երբ ես խոսում եմ որևէ ծրագրի մասին, ինձ համար կարևորը նպատակն է, իսկ նպատակը տվյալ դեպքում արդար և օրինական ընտրությունների անցկացումն է: Ես ունեմ իմ պատկերացումը, և երկխոսության ընթացքում, հնարավոր է, դուք այնպիսի գաղափար առաջարկեք, որը շատ ավելի արդյունավետ ձևով ապահովի այդ լուծումը: Մենք պատրաստվում ենք այս հարցերը լուծել երկխոսության, քննարկումների միջոցով, որովհետև ես հավատում եմ, որ մենք բոլորս ենք հասկացել, որ ընտրությունների արդյունքների նենգափոխումը բոլորիս է բերում ճգնաժամի: Սա է աշխատանքի մեթոդաբանությունը»,- պարզաբանեց Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե ո՞րոնք են հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սահմանադրական ուղիները՝ Փաշինյանն ընդգծեց, որ տարբերակները մի քանիսն են, իսկ այդ տարբերակներից մեկի ընտրությունը կախված է քննարկումներից:
«Տարբերակներից մեկը հետևյալն է՝ կառավարությունը ձևավորվում է, սակայն խորհրդարանը չի հաստատում այդ կառավարության ծրագիրը, և այդ պայմաններում իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվում է, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես չեմ ասում, որ սա ճիշտ տարբերակն է, սակայն սա մեխանիզմներից մեկն է: Սահմանադրութունը բավականին սահմանափակել է այդ հնարավորությունը, սակայն մենք կարծում ենք, որ կա հնարավորություն այս հարցի շուրջ քննարկումների միջոցով հասնել համաձայնության»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն ընդունում է, որ այս հարցում էլ չպետք է լինի կառավարության կողմից պարտադրանքի որևէ մեթոդաբանություն: Նա հավատում է, որ հնարավոր կլինի, գնահատելով քաղաքական իրողությունը, գալ ընդհանուր հայտարարի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից