ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանին համարել ու համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից.Նիկոլ Փաշինյան 05/01/2018 13:14 | Քաղաքական
Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու պարագայում ՀՀ-ն շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Այս մասին իր ծրագրային ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այդ դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից: Վերջինս, ըստ Ն.Փաշինյանի, որևէ փոփոխություն չի պահանջել ու պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում, և «մենք՝ որպես ժողովրդի հլու ծառաներ, պարտավոր ենք հաշվի առնել ու հաշվի նստել այս ուղերձի հետ»:
Ն.Փաշինյանն ընդգծեց, որ իրենք Ռուսաստանին համարել ու համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից, և համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում: Իրենք առանձնահատուկ կարևորություն են տալիս Հայաստան-Իրան ու Հայաստան-Վրաստան հարաբերություններին և որևէ կասկած չկա քաղաքական այս գործընթացն նոր շունչ ու էներգիա է տալու Հայաստանի անմիջական հարևանների հետ մեր հարաբերություններին, ասաց նա:
Խորացվելու են Եվրամիության և ԵՄ երկրների հետ հարաբերությունները, ամեն ինչ արվելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: «Ակնկալում ենք դրա շուրջ բանակցություններ սկսել ամենամոտ ապագայում: Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը և ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից»,- ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն:
Ըստ Ն.Փաշինյանի, ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն: «Մենք նպատակադրված ենք հստակ ու գործնական քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար: Մենք խորացնելու ենք հարաբերությունները Չինաստանի հետ, և այդ արտաքին քաղաքական ուղղությունը համարում ենք շատ կարևոր»:
Վարչապետ ընտրվելու պարագայում «մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, քանզի համոզված ենք, որ միայն ոճրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները»: Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ, ասաց վարչապետի թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ՝միջազգային իրավունքի վրա հիմնված, կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության գործունեության կարևորագույն ուղղություններից պետք է դառնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը :
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ