ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև. Կարեն Բեքարյան 05/01/2018 18:27 | Քաղաքական
Մենք խոսում ենք սիրո ու համերաշխության հեղափոխության մասին, դրա էլեմենտը կա, մինչդեռ սոցցանցերում ատելության ու թշնամանքի սարսափելի վիճակ է տիրում: Այս մասին ՀՀ վարչապետի ընտրությունն անցկացնող ԱԺ հատուկ նիստում իր ելույթում արձանագրեց ՀՀԿ խմբակցության անդամ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ հերթական անգամ սև ու սպիտակի ջրբաժան ենք գծել՝ Հանրապետականն այս աշխարհի ամենաչար ուժն է, գամված է իր աթոռներին:
ՀՀԿ-ական պատգամավորը դիմեց երիտասարդությանը, հարցնելով՝ ովքեր են միացել լավագույն նպատակներով շարժմանը, ովքե՞ր են խոսում ընտրակաշառքի, տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին: Ի՞նչ եղավ, մի ակնթարթում բոլորը մաքրվեցին, բոլորի հետ կապված ամեն ի՞նչ մոռացաք, ասաց նա:
«Մենք խոսում ենք սիրո ու համերաշխության մասին և դրա ներքո այսօր օգտագործում ենք ցունամին կգա՞: Դուք այս ժողովրդի երեխեքը չե՞ք, մեր երեխեքը չե՞ք: Այդ ցունամին ո՞ւմ վրա պետք է գա: Թշնամու վրա՞: Կամ այսօր արդեն խոսում են նրա մասին, որ եթե ինչ-որ բան չեղավ, արդեն հնարավոր է զենքեր, արդեն հնարավոր է ստիպված են լինելու դրան անդրադառնալ, նորմա՞լ է: Սրանք մեր սիրո ու համերաշխության շարժման, սիրո զարթոնքի գործիքնե՞րն են»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Որպես վերլուծաբան ԱԺ պատգամավորը փաստեց, որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև շատ խոր դիմակայության շրջան է, երբ որ յուրաքանչյուր փոքր երկրի մի մազ այս կողմ, մի մազ այն կողմ առաջացնում է իրենց գոյության վտանգ: Վերջին տարիներին, ով գոհ է, ով՝ դժգոհ, բայց այդ բալանսը պահվել է:
Ըստ Կ.Բեքարյանի, ունենք թեկնածու, ով հայտարարել է ԵԱՏՄ, ՀԱՊԿ ինձ համար չկա, կարող է դրանից հետո տեղի է ունենում հասունացում, և մարդն ասում է՝ այսպես չի կարելի, բայց դրանից հետո կորել է բալամսը: «Բայց եթե մենք աշխարհաքաղաքական բալանսում, ուժային կենտրոններում վստահություն ենք խախտել, պե՞տք է նկարագրել այդ ինչ կարող է բերել»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը՝ դիմելով երիտասարդությանն, արձանագրեց, որ նրանց դժգոությունների ուղերձը տեղ հասել է, սակայն արժե՞, արդյոք, ինչ-որ տարաբնույթ պաստառների ներքո, օրինակ՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», երկիրը տանել հասցնել մի այլ երկրի:
«Այսօր Հանրապետականը, երբ որ հարցը հասնի քվեարկության, կանգնելու է ջրբաժանի առաջ՝ ներքին ճգնաժամի պրոբլեմ, արտաքինի առաջացման պրոբլեմ, չի կանգնելու ջրբաժանի առաջ՝ աթոռը տակս է, թե տակս չէ»,- ասաց Կարեն Բեքարյանն՝ ընդգծելով, որ լուծում կա: «Կարող է պետք է գնալ ճանապարհով, օրինակ, մեր գործընկեր Փաշինյանը ինքնաբացարկ հայտարարի, ոչ մի քվեարկություն չունենանք արդյունքում, մի շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք և մեզ այդ մամլիչի մեջ բերելու վտանգ չստեղծենք»: Հակառակ պարագայում չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև, հավելեց Կարեն Բեքարյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ