ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը վարչապետ կունենա սահմանադրական ժամկետում. ՀՀԿ խմբակցության ղեկավար 05/01/2018 11:30 | Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի ընտրության նիստին որևէ խոչընդոտ չի հանդիսանա, քվորում կապահովվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նիստը չի տապալվելու: Հայաստանի Հանրապետությունը կունենա վարչապետ, մենք չենք խոչընդոտելու, որ նիստը կայանա, քվորում կապահովվի: Հայաստանը վարչապետ կունենա սահմանադրական ժամկետում, քանի որ երկիրը չի կարելի պարալիզված պահել»,-ասաց խմբակցության ղեկավարը:
ՀՀԿ խմբակցությունը դեռևս չի հստակեցնում, թե ինչպես կքվեարկի, սակայն Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ ճիշտ չի թողնել ազատ քվեարկության, այդ դեպքում, ըստ նրա՝ «կուսակցությունը կարող է իր դեմքը կորցնել»: «Եթե այսօր չի լինում, յոթօրյա ժամկետում պետք է ունենանք վարչապետի նոր ընտրություններ, հակառակ դեպքում Սահմանադրությունը պահանջում է լուծարել Ազգային ժողովը, իսկ դա մեր երկիրը բավական հետ կգցի»,- նշեց Բաղդասարյանը: Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրությունները չեն կարող դրական ազդեցություն ունենալ երկրի զարգացման վրա: «Եթե արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն լինեին, կլինեին դժգոհություններ 2017 թվականին, երբ ձևավորվեց խորհրդարանը, սակայն բոլորը երջանիկ էին այդ ընտրություններից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ յոթ օր անց նոր ընտրության կազմակերպման դեպքում ՀՀԿ-ն կունենա թեկնածու, Բաղդասարյանը նշեց. «Մենք հայտարարել ենք, որ սեփական թեկնածուով հանդես չենք գա, չենք առաջադրել, իսկ հետագայի համար այդ հարցը չենք քննարկել, նման մտադրություն և որոշում չունենք, բայց ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից»:
Լրագրողների հարցին՝ արդյոք ապրիլի 30-ի կուսակցության գործադիր մարմնի նիստին մասնակցել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը նշեց, որ նա որպես կուսակցության ղեկավար վարել է նիստը, սակայն չի միջամտում քաղաքական գործընթացներին:
Վահրամ Բաղդասարյանը բացառեց, որ ինքը ճնշման տակ կարող է որևէ գործողություն կատարել: «Մեր սերունդը մեծանում է այս երկրում, մենք պետք է մտածենք հետագայի մասին՝ վեց ամիս, մեկ տարի հետո մեր երկիրը, մեր պետականությունը ինչ առաջընթաց կունենա և ընդհանրապես կունենա, թե ոչ»,-ասաց Բաղդասարյանը:
Նա նախորդ զարգացումները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականը համարում է խոհեմության ու իմաստության արդյունք. «Երբ ապրիլի 24-ից առաջ ժողովրդի մի մասը ակցիաներ է իրականացնում և այդտեղ երկու տարբերակ կա՝ կամ պետք է գնալ բախումների, կամ պոտք է ինչ-որ քայլ կատարել: Անձը ինքը հրաժարվեց: Բայց երկրի ապագան չի կարելի կապել ցույցների, միտինգների և ճնշման հետ: Երբ խոսում ես երկրի ճակատագրի մասին, արդեն պետք է մտածել գաղափարական»:
Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստը կգումարվի մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին: Սակայն այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան