ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը 05/01/2018 20:44 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության որոշումը նույնն է և անփոփոխ է`կողմ քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյան թեկնածությանը: Այդ մասին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մեր դիրքորոշման նպատակը հստակ է` հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սա մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է: Դեռ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ մեր մտահոգություններն ասել էինք, որ պարտավոր ենք ապացուցել, որ այս նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխվելու, որ արատավոր բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախ և առաջ փոխել կարգերը ու օր առաջ հաստատել նոր կարգեր: Այո, պնդում էինք, որ հնից օր առաջ ազատվելու համար երկրում պետք էր նոր կարգեր հաստատել: Հիշեցնում էինք սակայն, որ Աստվածաշունչը զգուշացնում է, որ նոր գինին հին տակառների մեջ չեն լցնում, որովհետև նոր գինին կպատռի հին տակառը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` հիմա ունենք նոր, ֆորսմաժորային իրավիճակ, որ անհապաղ լուծումներ է պահանջում: Ըստ Ռուստամյանի` Սերժ Սարգսյանն իր հրաժարականով դրա համար դուռ բացեց և ապացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չէր հետապնդում: «Հիմա Հանրապետականի հերթն է՝ ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում և պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով: Այս պահին, շարժման առաջին փուլը, որը կարելի է բնորոշել, որպես իրեն սպառած հինը մերժելու փուլ, որոշակի առումով կատարված է: Հիմա սկսել է ամենադժվարինը՝ արարման փուլը, այդ մերժման հիմքում ընկած պատճառների վերացման փուլը: Մենք պարտավոր ենք անցյալի սխալները չկրկնելով թույլ չտալ, որ համաժողովրդական զարթոնքի ներուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի, այլ անենք ամեն ինչ, որ բոլորը, ամեն մի քաղաքացի զգա ժողովրդական շարժման բերած նոր շունչն ու ճաշակի դրա բարերար արդյունքները»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ այս արարման փուլը հաջողելու գրավականը նախ և առաջ արտաքին ուժերի միջամտությունը բացառելն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը պահպանելը, հասարակությունն օտարների և յուրայինների չբաժանելը և ներազգային համերաշխության ու բոլոր կողմերի համախոհության վրա հիմնված միասնաբար առաջ ընթանալը:
«Սա պետք է լինի հաղթանակ, որի մեջ իրենց դերակատարությունն են բերում բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսել և համաձայնեցրել ենք այս փուլի հետ կապված սկզբունքային և առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն հարցեր, որոնցից ես հատկապես ուզում եմ առանձնացնել հետևյալները. պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական այնպիսի գործընթաց, որը չի վտանգի մեր դիրքերն ու պաշտպանունակությունը ղարաբաղյան ճակատում: ԼՂ հակամարտության կարգավորում այն սկզբունքներով, որոնց հիմքում ընկած է Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով արդեն իսկ արտահայտված կամքը, Ընտրական համակարգի բարեփոխումը` տարածքային, ռեյտինգային ընտրակարգի վերացմամբ, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա զարգացումը՝ ուղղված իշխանության լիարժեք ապակենտրոնացմանը, համազգային շահերից բխող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում և Հայոց ցեղասպանության ճանաչման հետևողական գործընթաց, ԵՄ, ԵԱՏՄ, և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային հարաբերությունների շարունակում»,- ասաց Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ