ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ պետք է հավատանք, որ ձեր կողմնորոշումը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հարցում փոխվել է. Բաբուխանյանի հարցն ու Փաշինյանի պատասխանը 05/01/2018 14:34 | Քաղաքական
Ինչ գաղափարներով է առաջնորդվելու Հայաստանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում, նա ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապված. խորհրդարանում ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը գաղափարական հարթակում էին:
«Մենք և դուք ունենք գաղափարական խորը տարաձայնություններ: Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետևորդներն ենք, դուք՝ լիբերալ: Երբ ասում էիք, որ Հանրապետական որևէ թեկնածու չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, արդյո՞ք դուք նկատի ունեիք, որ երկիրը պետք է առաջնորդվի միայն լիբերալ գաղափարներով և չի կարելի թույլ տալ ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ղեկավարել երկիրը:
Դրանից բացի, ժամանակին դուք ասել եք, թե չգիտեք, թե ինչ ասել է ազգային արժեքային համակարգը: Ասեմ՝ ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնությունների արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ: Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը հանդուրժողականություն է ցուցադրում այս խնդիրներին:
Հաջորդ դիտարկումը, արտասահմանում ձեզ պաշտպանում են այնպիսի ծայրահեղ արևմտամետ գործիչներ, ինչպիսիք են Սահակաշվիլին, Նավալնին, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Միտչելն անթաքույց ձեզ աջակցություն է հայտնել: Կարծում եմ, որ ձեր շրջապատում նույնպես շատ են արևմտամետ գործիչներ, եթե դրան գումարենք հակառուսական արտահայտությունները, ձեր նախընտրական ծրագրում ԵԱՏՄ-ից դուրս գալու դրույթը, ապա մենք հիմա ինչո՞ւ պետք է հավատանք, որ ձեր կողմնորոշումը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հարցում փոխվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայկ Բաբուխանյանը:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում այսպես կոչված «-իզմերով» պայմանավորված սահմանազատումները վերանում են հետևողականորեն:
«Չեզոք օրինակ ներկայացնեմ, կոմունիզմը և մասնավոր սեփականությունը համարվել են անհամատեղելի երևույթներ, բայց այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որն աշխարհի զարգացած երկրներից է, համատեղել է կոմունիզմը և մասնավոր սեփականությունը, ինչը նշանակում է, որ «-իզմերի» դարաշրջանը վաղուց ավարտվել է: Հիմա մի դարաշրջանում, երբ ամենակարևոր խնդիրը մարդու երջանկությունն ապահովելն է, կարծում եմ, որ դա բացարձակ կապ չունի որևէ «-իզմի» հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին, ապա նա նշեց, որ այսօր իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել:
«Մեր նախընտրական ծրագրում ասվել է և տրվել է գնահատական ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և որևէ գաղտնիք չկա, որ մենք դեմ ենք քվեարկել այդ որոշմանը: Մեր նախընտրական ծրագրում ասված է, որ այդտեղ կան ռիսկեր, որոնք պետք է կառավարվեն: Մեկ իրավիճակ է, երբ այդ ռիսկերին ստիպված ես անդրադառնալ որպես ընդդիմություն, մեկ այլ իրավիճակ է երբ կարող ես անդրադառնալ որպես իշխանություն: Իրավիճակների տարբերությունն այն է, որ դու հնարավորություն ունես այդ խնդիրները քննարկել գործընկերների հետ և գալ ընդհանուր հայտարարի: Մեր տրամադրվածությունը հենց այդպիսին է: Այս իրավիճակը ճշգրիտ գնահատելու համար պետք է արձանագրել մի բան, ես պարտավոր եմ ներկայացնել ժողովրդի հավաքական տեսակետը, նույնիսկ վեր կանգնել նախկինում իմ ասածներից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն նաև ընդգծեց, որ անթույլատրելի է համարում, այն, որ որևէ քաղաքական գործիչ կոչվի արևմտամետ, ռուսամետ, ամերիկամետ, իրանամետ, վրացամետ:
«Հայաստանում քաղաքականություն պետք է ծավալեն միայն ու միայն հայամետ քաղաքական գործիչները: Եվ ես Հայաստանի Հանրապետության ազգային գաղափարախոսության առանցքը համարում եմ հետևյալը՝ Հայաստանի՝ որպես պետության, գոյության իմաստը, մարդկային հոգևոր տնտեսական, ֆինանսական ներուժի կենտրոնացումն է սեփական տարածքում, և այդ ներուժի անվտանգությունը, բնականոն զարգացումն ապահովելն է: Եվ իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության ապահովումն է»,-հավելեց նա:
Ազգային ժողովի հատուկ նիստին գրանցվեց 102 պատգամավոր, քվորում ապահովվեց, խորհրդարանը սկսեց աշխատանքները: ԱԺ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից