ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհասեղանին շատ կարևոր բան է դրված և ես քվեարկությամբ արտահայտելու եմ իմ սկզբունքներին համահունչ դիրքորոշում. Արփինե Հովհաննիսյան 05/01/2018 20:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ քվեարկելիս արտահայտելու է դիրքորոշում, որը լինելու է իր սկզբունքներին, համոզմունքներին, հավատամքին ու կամքին համահունչ: Այդ մասին Հովհաննիսյանն ասաց ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրությունների շրջանակում ընթացող քննարկման ժամանակ:
«Ես շարունակում եմ կարծել, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով, ու սա երեսպաշտություն չէ: Անկեղծ ասեմ` ելույթ չէի պատրաստվում ունենալ, բայց չեմ կարող նիստը վարելով, տեսնելով դահլիճի մթնոլորտը` չխոսել: Ճգնաժամերի մասին շատ խոսվեց` աշխարհաքաղաքական, ներքաղաքական իրողությունների հետ կապված, սակայն ես ևս մեկն եմ ուզում ավելացնել` մարդկային հարաբերությունների ճգնաժամ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարմիր թելի նման մի թեզ էր անցկացնում` համերաշխություն: «Դուք ասացիք, որ ձեր հռետորաբանության մեջ ատելություն չկա, և ասացիք, որ սիրո, համերաշխության և համախմբման մթնոլորտ է լինելու: Ես ուզում եմ հավատալ և հավատում եմ, որ ուզում եք այդպիսի մթնոլորտ լինի, բայց ուզում եմ հարցնել Ձեզ, ո՞ր պահից եք այդ իրողությունը գիտակցել: Երեկ երբ ես հարցադրումներ էի անում պարոն Փաշինյանին` տարբեր մեկնաբանություններ եղան և այդ հարցադրումները գուցե ինչ-որ առումով ընդունվեցին բացասաբար: Ասեմ ինչու էի այդ հարցադրումներն անում, որովհետև Դուք ասացիք, որ իրողություններ են փոխվել, այդ իրողությունների փոփոխման արդյունքում այս պահին կա Ձեր մոտեցումների պետական շահով առաջնորդվելու գիտակցում և ցանկություն: Հիմա ուզում եմ հասկանալ` այս իրողությունը, որ անհրաժեշտ է սիրո և համերաշխության մթնոլորտ, ի՞նչ է նշանակում, այդ սիրո, համերաշխության մթնոլորտը նշանակում է միայն շարժման մասնակիցների և շարժման մասնակիցների հանդե՞պ: Այդ սիրո և համերաշխության մթնոլորտը չի՞ ենթադրում այլ կարծիք ունեցողների նկատմամբ հանդուրժողականություն»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ երբ ինքը քաղաքականություն էր մուտք գործում` ենթադրում էր, որ լինելու է սուր քննադատություն, լինելու են վիրավորանքներ: «Պարոն Փաշինյան, Դուք գիտեք, որ ես սկզբունքներ ու համոզմունքներ ունեմ, Դուք իրո՞ք համոզված եք ու կարծում եք, որ հայհոյանքների, զանգերի, սպառնալիքների արդյունքում իմ սկզբունքները փոխելու են: Դուք դրանից հետո ինձ հարգելո՞ւ եք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Փաշինյան, հիմա հրապարակում շատ ուսանողներ կան, ես 2000-ից ավելի ուսանողների դասախոս եմ, թե ժուռնալիստիկայի, թե իրավաբանության ֆակուլտետում, որոնք պայքարել են հանուն գաղափարի, շնորհակալ եմ, որ այդ երեխաները նաև այս շարժման շնորհիվ հասկացել են, որ պետք է պայքարել հանուն գաղափարի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված ուսանողներին` նրանց խնդրեց ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ, մտածելով ու գաղափարով մտածեն` ի՞նչի համար են առաջ գնալու, ո՞ւր են գնալու:
«Մի հարց եմ ուզում տալ, պարոն Փաշինյան, Դուք համարում եք, որ իրավունքների խախտում իրականում չի՞ եղել այն օրը, երբ Ձեր շարժման օրերին իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր և թաղման թափորը դին չէր կարողանում հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին: Անկեղծ հարց եմ տալիս, էմոցիայի վրա չեմ խաղում, չեմ շահարկում, այս ո՞ւր ենք մենք հասել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Միաժամանակ, նա նշեց. «Անկախ նրանից ես որտեղ կլինեմ, անկախ նրանից` դուք որտեղ կլինեք, մենք դեռ միմյանց աչքերին նայելու խնդիր ենք ունենալու: Եկեք բաց աչքերով նայենք իրականությանը, եկեք հասկանանք, որ զոհասեղանին շատ կարևոր բան է դրված ու եթե ես արտահայտելու եմ դիրքորոշում` դա լինելու է իմ սկզբունքներին, համոզմունքներին, հավատամքին ու կամքին համահունչ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ