ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ պատգամավորին կորցնելով՝ կարող ենք արագ ստանալ ոչինչ կամ շատ վատ վարչապետ. Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին 05/01/2018 18:41 | Քաղաքական
Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգտեմ ուր, չգիտեմ ոնց, բայց ասել, թե գիտենք ինչի համար ենք գնում: ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը:
Յուրաքանչյուր կառավարման համակարգ ունի իր տրամաբանությունը, գործունեության մեխանիզմը, փիլիսոփայությունը: Դրանց հակառակ արված ցանկացած քայլ բերում է ծանր հետևանքների: Հարկադրանքը, դրա ցանկացած դրսևորումը կամ սպառնալիքը հակահամակարգային են և կործանարար:
Պառլամենտական կառավարման ձևի պայմաններում կառավարություն ձևավորվում է պառլամենտական մեծամասնության կողմից և ձևավորում է այն ուժը, որը ունի այդ մեծամասնությունը: Պառլամենտը արձակվում է, եթե այն ի զորու չի լինում ձևավորել կառավարություն:
Ի հեճուկս բոլոր չկամեցողների՝ իշխող մեծամասնությունը առավել քան միասնական է:
Կառավարության գործունեության համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որը կազմավորել է պառլամենտական մեծամասնություն: Քաղաքական պատասխանատվություն կրողը շարժումն է ձևակերպումը՝ կեղծ կատեգորիա է:
Արման Սաղաթելյանը խնդրեց չաղավաղել իր խոսքերը՝ կեղծ է այն՝ որպես քաղաքական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելը:
Քաղաքական ուժերը կողմ են քվեարկում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածուին, եթե նրա հետ կազմավորել են կոալիցիա և նրան հավասար ստանձնել քաղաքական պատասխանատվություն, ցանկացած այլ դրսևորում՝ պատասխանատվությունից խուսափել է, կեղծ մեծամասնության աջակցելու իմիտացիա ստեղծել է:
Պառլամենտում ներկայացված երկրորդ ամենափոքր կոալիցիոն քաղաքական ուժի ղեկավարի առաջադրած թեկնածուին երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կողմ քվեարկել վերջինս հետ չունենալով որևէ կոալիցիոն հուշագիր:
Քաղաքականության մեջ հաջողության գրավականը քաղաքական ծրագիրն է և քաղաքական թիմը: Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող մեկ անձով գնալ չգտեմ ուր, չգիտեմ ոնց, բայց ասել, թե գիտենք ինչի համար ենք գնում:
«Որպես ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահեստազորի սպա՝ ես և իմ զինակից ընկերները կարծում ենք, որ գերագույն հրամանատարի գործառույթ ենթադրող պաշտոնին հավակնելը ենթադրում է ավելին, քան 4 եվրո 9 ցենտ արժողությամբ զինվորական, իսկ ավելի ճիշտ կլինի ասել որսորդական շապիկը և ռազմագիտություն առարկայի շրջանակում ստացած զինվորական գիտելիքները:
Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք պատերազմական դրության մեջ շրջապատված մի քանի տասնյակ գեներալներով ու ձեր դպրոցական ռազմագիտության գիտելիքներով: Անկեղծ ասած՝ ես՝ ոչ»:
Սաղաթելյանը անկեղծորեն նշել է, որ Փաշինյանը շատ լավ պառլամենտական է, դասական պառլամենտական է, և ինքը կարծում է, որ շատ արագ կարող ենք կորցնել լավ պատգամավորին և արագ ստանանք ոչինչ կամ շատ վատ վարչապետ:
Նա նաև նշեց. «Չեմ ցանկանում հավատալ շրջանառվող այն կարծիքներին, որ անգամ Նիկոլն ու իր ընկերները չեն գիտակցում, որ այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբ է միայն, որի ավարտը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումն է»:
Հանրապետական պատգամավորը նաև անդրադարձավ 2001 թվականին «Հայկական ժամանակ» թերթի համարում լույս տեսած, Նիկոլ Փաշինյան անունով ստորագրված հոդվածին:
Նշենք, որ մինչ այս ելույթը Սաղաթելյանը հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրել էր այս հոդվածի վերաբերյալ իր հարցը, որը Փաշինյանը կեղծիք և դեզինֆորմացիա անվանեց:
«Իմ վերջին ցիտատը, բառացի մեջբերեմ` ըստ բնօրինակի, «և ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ», մեկ նախադասություն հետո` «Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:
Այս հոդվածը թերթում հրապարակվելուց հետո հրապարակվել է armtimes.com կայքում, սակայն բողոքի ալիք բարձրացնելուց հետո հեռացվել է ձեզ իսկ պատկանող՝ «Հայկական ժամանակ» կայքից:
«Անշուշտ Դուք միշտ կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը` ելնելով քաղաքական իրողություններից, բայց համոզված եմ, որ այս ամբիոնից ակնհայտ սուտը քաղաքական գործչին հարիր պահվածք չէ»,- իր խոսքը եզրափակեց Արման Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից