ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության ընդունումը. Նորայր Նորիկյան 04/29/2018 12:24 | Մեկնաբանություն
Նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկն է պետք է լինի նոր սահմանադրության ընդունումը, իսկ այս սահմանադրության հեղինակներին էլ պետք է դատել՝ մեր երկիրն այսպիսի քաղաքական կատակլիզմի առջև կանգնեցնելու համար: Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրել մայիսի 1-ին նշանակված վարչապետի ընտրություններին, խոսում է մի բանի մասին, որ, բոլոր դեպքերում, որոշում է կայացվել տապալել վարչապետի ընտրությունը՝ հասնելով իրավունքի ուժով Ազգային Ժողովի արձակմանը, որպիսի պայմաններում ՀՀԿ-ն փաստացի կպահպանի իշխանությունը՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ:
Սահմանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ ՀՀԿ-ն ընտրել է իր համար ամենաիդեալական տարբերակը:
Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Սա նշանակում է, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն կարող է անգամ բոյկոտել ու չներկայանալ մայիսի մեկին նշանակված նիստին, որպիսի պայմաններում վարչապետի ընըտրությունը չի կարող կայանալ, քանի որ մնացած այլ ուժերը չեն կարող ապահովել նիստի քվորում, այսինքն՝ 53 ձայն:
Սակայն ինտրիգը միայն սրանով չի ավարտվում: ՀՀԿ-ն բոլոր դեպքերում թույլ չի տա, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ, քանի որ վարչապետ դառնալուց հետո առնվազն մեկ տարի որևէ մեկը չի կարող ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով անվստահություն հայտնել Նիկոլին, քանի որ հիշատակված նորմի համաձայն՝ Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում և այս համատեքստում վերլուծենք այն իրավիճակը, երբ Նիկոլը, ինչ-որ ձևով մայիսի մեկին ընտրվում է վարչապետ:
Այդ դեպքում նա պարտավոր է լինելու Սահմանադրության 150-րդ հոդվածով սահմանված կարգով 5 օրվա ընթացքում Հանրապետության նախագահին առաջարկել փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Բացի այդ, նույն հոդվածի ուժով պետք է կազմավորվի կառավարությունը 15 օրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 151-րդ հոդվածով սահմանված կարգով կառավարության կազմավորումից հետո 20 օրա ընթացքում Վարչապետը Ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Իսկ սա նշանակում է, որ եթե Նիկոլը մայիսի 1-ին ընտրվում է վարչապետ, ապա մինչև մայիսի 15-ը պետք է ձևավորի կառավարություն, իսկ մինչև հունիսի 5-ը Ազգային ժողով ներկայացնի իր կառավարության ծրագիրը:
Ազգային Ժողովն առնվազն մեկ տարի չի կարող անվստահություն հայտնել Նիկոլին: Կարող է միայն անվստահություն հայտնել նրա կողմից ներկայացված ծրագրին:
Այս դեպքում հարց է առաջանում, եթե հանրապետականները պետք է Նիկոլին ընտրեն վարչաչետ, սակայն ընդամենը 20 օր հետո անվստահություն հայտնեն նրա կողմից ներկայացված ծրագրին, ապա ո՞րն է մայիսի 1-ին Նիկոլին ընտրելու նրանց տրամաբանությունը:
Հետևաբար, նրանք շատ լավ գիտակցում են, որ եթե Նիկոլին ընտրեն վարչապետ, ապա մեկ տարի Նիկոլին ոչ մեկ չի կարող անվստահություն հայտնել։
Ահա այս պայմաններում էլ նրանք գտել են ամենաիդեալական տարբերակը, որից ցանկանում են օգուտ քաղել:
Հույս ունեմ, այս հաշվարկներն ունի նաև Նիկոլը, որից պետք է հետևություններ անի:
Իսկ ես գնալով համոզվում եմ, որ նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկն է պետք է լինի նոր սահմանադրության ընդունումը, իսկ այս սահմանադրության հեղինակներին էլ պետք է դատել՝ մեր երկիրն այսպիսի քաղաքական կատակլիզմի առջև կանգնեցնելու համար»,- գրառել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ