ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Անդրանիկ Միհրանյանը՝ «Ռիա Նովոստի»-ի համար 04/28/2018 12:08 | Քաղաքական
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն:
Պրոֆեսիոնալ դեմագոգի և պոպուլիստի գլխավորությամբ հրապարակում հավաքված ամբոխի ճնշման տակ հրաժարական է տվել օրինականորեն ընտրված վարչապետը: Այժմ ամբոխի ղեկավարը ցանկանում է նստել վարչապետի աթոռին` որպես այդ ամբոխի թեկնածու և այդ հրապարակի անունից` շրջանցելով Սահմանադրությունը և օրենքները, որից հետո պատրաստվում է լիկվիդացնել ներկայումս գործող իշխող կուսակցությանը, ցրել խորհրդարանը և, ստանձնելով գործադիր իշխանության բոլոր լծակները և իր վերահսկողության տակ առնելով վարչական ռեսուրսը, հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
Այնուհետև նոր խորհրդարանը կընտրի նոր «օրինական վարչապետի` խորհրդարանական նոր մեծամասնության կողմից»:
Վարչապետի գործող պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով առաջիկա օրերին կարող է վարչապետ ընտրվել, չի պատրաստվում տեղի տալ հրապարակի ճնշմանը` միաժամանակ կարծելով, որ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել. եթե ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իրապես վայելում է ժողովրդի աջակցությունը, թող նա դա ապացուցի մրցակցային, այլընտրանքային ընտրություններին:
Սակայն այժմ ուրվագծվում է ամբոխի` Հայաստանում բողոքի շարժումը հեծնած առաջնորդի իրական ռազմավարությունը:
Նա փորձում է առավելագույնը քաղել քաղաքացիական անհնազանդության գործողություններից, վերածել այն հեղափոխության և հասնել իշխանության զավթմանը, որպեսզի վերցնի գործադիր իշխանության լծակները և ունենալով փողոցի աջակցությունը՝ ամրագրի հաղթանակն ընտրություններին:
Ինչո՞վ է հղի Հայաստանում քաղաքական գործընթացների զարգացման նմանօրինակ տրամաբանությունը: Եթե ազգային վերնախավի շրջանակները չհամախմբվեն, որպեսզի թույլ չտան բոլոր օրենքների խախտմամբ փողոցի ամբոխ և վերջինս գլխավորող ղեկավարի կողմից իշխանության զավթումը, ապա Հայաստանին սպասում են այդ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության ամենաողբալի հետևանքները:
Նախ, ակնհայտ չէ, որ այն կլինի թավշյա: Իր ղեկավարին աջակցող ամբոխը պահանջում է արդարություն, ինչը նշանակում է իշխանության և հարստության վերաբաժանում: Շրջափակման մեջ գտնվող աղքատ հանրապետությունում, որը հարևաններից Ադրբեջանի հետ թեժ պատերազմի մեջ է, իսկ մյուս հարևան Թուրքիայի հետ՝ գրեթե հարյուրամյա սառը պատերազմի, ամբոխին հաճոյանալու այլ ելք չկա, քան մեկից պաշտոններ և ունացվածք խլելը և մյուսներին այն հանձնելը: Սա ուղղակիորեն կհանգեցնի հասարակության բաժանմանը նրանց, ովքեր ունեին ամեն ինչ մինչ այդ փողացային հեղափոխությունը, և նրանց, ովքեր ցանկանում են ունենալ այդ ամենը:
Երկրորդը, դա ջախջախիչ հարված է իրավունքի և պետականության գաղափարին: Եթե ամբոխն այսօր պահանջում է նախ Սերժ Սարգսյանի հեռացումը, իսկ այժմ` նաև Կարեն Կարապետյանի, ապա կա՞ արդյոք երաշխիք, որ վաղը, հիասթափվելով իր այսրոպեական կուռք, դեմագոգ Փաշինյանից, չեն պահանջի նրա հրաժարականը (իսկ դա հենց այդպես էլ լինելու է), քանի որ նա չի բավարարի սոցիալական արդարության մասին իրենց պատկերացումները:
Հեղափոխական զանգվածները պահանջում են անհապաղ արդյունքներ: Կամ իրենց հնարավորություն են ընձեռում սկզբում մի փոքր կողոպտելու և իրենց իրական կամ թվացյալ հակառակորդների նկատմամբ կամայականություններ իրականացնելու, այնուհետև մեծաքանակ արյամբ իրենց ախոռն ուղարկելու: Կամ անմիջապես մեծ ուժ են կիրառում, որպեսզի կանխեն ամբոխի օխլոկրատիկ կրքերի տարածումը: Երկու տարբերակներն էլ կործանարար են հայկական պետության և հասարակության համար, որն պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Երրորդը, առկա է հետխորհրդային տարածքում որոշ պետությունների փորձը, որտեղ արդեն բորբոքվում էին այդ օխլոկրատիկ կրքերը և, այդ երկրների օրենքներն ու սահմանադրությունները շրջանցելով, հաստատվել են հեղափոխական իշխանություններ՝ ծնված փողոցների և հրապարակների ամբոխից: Առավել բնութագրական օրինակներ են Ուկրաինան և Վրաստանը: Այնտեղ ևս խոսում էին մարդկային արժանապատվության վերականգնմանն ուղղված հեղափոխության մասին, ժողովրդի՝ բռնապետության և կամայական օլիգարխիկ իշխանության դեմ ըմբոստության իրավունքի մասին:
Որոշ ժամանակ անց մենք դարձանք այն երևույթի ականատեսը, որ հենց այն մարդիկ, ովքեր գտնում էին, որ դանակն իրենց ոսկորին է հասել, և իրենք կորցնելու ոչինչ չունեն, պարզվում էր, որ անվերջ կարող են անկում ապրել և երազել այն կարգերի և կենսամակարդակի մասին, որ ունեին մինչհեղափոխական ցնցումները:
Եվ վերջինը,
Կցանկանայի հուսալ, որ հայկական վերնախավն իր մեջ ուժ կգտնի այս օխլոկրատիկ խրախճանքը սանձելու և հայկական պետականության հիմքերը վերականգնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից