ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ-ն դեռ որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու․ Դավիթ Հարությունյան. Azatutyun.am 04/28/2018 16:19 | Քաղաքական
Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռ վերջնական որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
- Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ որոշում ունի՞ թեկնածուի հետ կապված, և ընդհանրապես՝ որոշում ունի՞՝ թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞՝ ոչ:
- Այս պահի դրությամբ որոշում վերջնական չկա, որովհետև ընթանում են քաղաքական քննարկումներ այլ քաղաքական ուժերի ուժերի հետ: Ինչպես գիտեք, նաև հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է ներգրավված տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկման: Մենք հույս ունենք, որ սկզբունքորեն արդյունքում հնարավոր կլինի ձևավորել քաղաքական օրակարգ, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:
- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ որոշում չկա կայացված նաև այն հարցի հետ կապված, որ արդյոք պե՞տք է առաջադրել թեկնածու, թե՞ չէ Հանրապետական կուսակցության կողմից:
- Գիտե՞ք, այս բոլոր հարցերը չի կարելի իրարից կտրված դիտարկել: Այսինքն, ինքնանպատակը չի վարչապետ առաջադրել, ինքնանպատակն է երկիրը մղել առաջ՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը: Ցանկացած նման ճգնաժամային իրավիճակ նաև նոր հնարավորությունների ճանապարհ է բացում: Այնպես որ, լավագույն ձևով օգտագործելը այս իրավիճակը Հայաստանի համար՝ սա, կարծում եմ, ամենակարևոր խնդիրն է: Եվ դա է պատճառը, որ մենք այս պահին չենք առանձնացնում մի խնդիրը մյուսից: Այդ խնդիրները իրականում համարում ենք քաղաքական օրակարգի մաս:
- Ես, ամեն դեպքում, ուզում եմ հստակ պատասխան ստանալ․ ճի՞շտ եմ հասկանում, որ Հանրապետականը դեռ որոշում չունի՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածուն, թե՞՝ ոչ:
- Ճիշտ եք հասկանում, որ մենք այս պահին չունենք վերջնական որոշում, այդ թվում՝ այդ հարցի հետ կապված:
- Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական ճգնաժամից ելքը, ի՞նչ պատկերացումներ կան Հանրապետական կուսակցության վերնախավում:
- Քաղաքական ճգնաժամից ելքը՝ միմիայն քաղաքական եղանակով, ինչու՝ որովհետև դա կարող է դառնալ իրապես վտանգավոր նախադեպ: Պատկերացնենք մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ, և մի քանի ամիս հետո հասարակության մի մասը, համարելով, որ իրենց ակնկալիքները չարդարացան, հայտնվում է դարձյալ փողոցում, ունենում է իր առաջնորդը, և պրոցեսը կարող է դառնալ ուղղակի պերմանենտ, եթե այն քաղաքական հարթակից դուրս է գալիս: Դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ իրականում առաջին հերթին հենց երկրի համար է անհրաժեշտ, որ պրոցեսը գնա առաջ քաղաքական շրջանակներում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ