ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ կձևավորի քննարկումներ ծավալելու, այլ կարծիք լսելու մշակույթը 04/28/2018 14:15 | Մեկնաբանություն
Խոսքի ազատության, ազատ մամուլի, հանդուրժողականության, ժողովրդավարության, օրենքի առաջ հավասարության մասին կոչեր հնչեցնողներն այս օրերին սևերի և սպիտակների են բաժանվել, եթե մեր հետ չես՝ ուրեմն մեր դեմ ես: Իհարկե սա նոր երևույթ չէ հայկական իրականության համար, որը պարբերաբար սուր դրսևորումներ է ստանում քաղաքական ակտիվ գործընթացների ժամանակ։
Այս օրերին ևս ի ցույց դրվեց խոսքի ազատության, այլախոհության, բազմակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը հատկապես սոցցանցերում։
Բավական է մեկ կարծիք կամ նկատառում, որտեղ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիայի վերաբերյալ հնչեցվում են վերապահումներ պարունակող գնահատականներ կամ ներկայացվում նրա կենսագրական տվյալները, դառնում ես ատելության գրոհի թիրախ։
Անգամ առանձին հասարակական, քաղաքական գործիչներ, որպես իրավապաշտպան հանդես եկող անձինք են անհանդուրժողականության սվիններով դիմավորում իրենց կարծիքին չհամընկնող ցանկացած խոսք. բազմակարծությունն ընդունելի է միայն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնողությունը սատարելու ընդհանուր գաղափարախոսության ներքո։
Բազմակարծության նկատմամբ այս անհանդուրժողականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ արջի ծառայություն ընդդիմադիր գործչին։ Նրա շարժման հաջողության գրավականը հենց գործողությունների ընթացքում բռնության բացառումն էր, խաղաղ ակցիաների կազմակերպումը, մինչդեռ տեղեկատվական այս ատելության դրսևորումներով ուղեկցումը ստվերում է դրանք։
Խնդրին բազմիցս անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանը՝ մտահոգիչ համարելով սոցիալական ցանցերում ատելության դրսևորումներն ու ծավալը։ Նախօերին նաև ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում անընդունելի համարեց բազմակարծության դեմ նկատվող այս անհանդուրժողականությունը։
«Ահանդուրժողականության որևէ դրսևորում պետք չէ, որ լինի։ Կարծում եմ, որ մեր պատկերացումը Հայաստանի մասին այնպիսին է, որ յուրաքանչյուրը պետք է իր կարծիքը ազատորեն արտահայտելու, տարածելու, տեղեկատվություն փնտրելու հնարավորություն ունենա։ Կարծում եմ, որ մեր շարժման ներկայացուցիչները հատկապես պետք է էմոցիոնալ պոռթկումներ չունենան, որովհետև մեր շարժումը կշռադատված և հանդուրժողականության ու սիրո շարժում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Թերևս սա հանրային ազդակ է ուղղված իր այն կողմնակիցներին, ովքեր արդեն ԶԼՄ-ների սև ցուցակ են կազմել, որոնք պետք է արգելափակեն։ Ասել է թե կողմնակիցների մի զանգված՝ ցանկանում է կարդալ ու լսել միայն այն, ինչը համընկնում է իր կարծիքի հետ։
Նիկոլ Փաշինյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող և ունենալով երկարամյա փորձ, թերևս շատ լավ է գիտակցում ազատ խոսքի, քննադատության ուժը, որը լուրջ խթան է զարգացման համար, իսկ նրա շրջապատում, ցավոք, այսօր նկատվում են մարդիկ, ովքեր փորձում են արգելափակել քննադատությունը՝ սահմանելով յուրօրինակ գրաքննություն։
Ուզում ենք հուսալ, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որպես պրոֆեսիոնալ լրագրող, երբեք չի ընկնի այդ սահմանափակումների թակարդը ու կդրդի իր կողմնակիցներին լինել ավելի լայնախոհ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից