ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան՝ մեկ անձ - երկու կերպար. ռուս վերլուծաբանի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին 04/28/2018 18:12 | Քաղաքական
Ռուսաստանյան «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» (Fondsk.ru) էլեկտրոնային պարբերականի վերլուծաբան Արինա Ցուկաևան հոդվածով անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.
«Հայաստանի համար հեղափոխական այս օրերին ավելի հաճախ է հնչում «Ինչ կա ՆԻկոլ Փաշինյանի ուսապարկում, որի հետ նա երբեք չի բաժանվում» հարցը:
«Ասում են՝ այնտեղ կատու է» - հեգնում են այն հայերը, ովքեր չեն աջակցում “թավշյա հեղափոխության” ճառասացի թեկնածությունն այլընտրանք չունեցող “ժողովրդական վարչապետի” պաշտոնի համար:
Իսկապես, պարկի մեջ կատվի հետ ասոցիացիան ինքնըստինքյան է առաջանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ հակասական կերպար է: Ոչ շատ վաղուց նա հագնված էր “լոնդոնյան դենդիի” պես` մաքուր սափրված դեմք, նոր կոստյում և թարմ վերնաշապիկ, նորաձև փողկապ: Այն մարդը, ով այսօր գլխավորում է ցույցերը Հայաստանում, բոլորովին այլ տեսք ունի` մորուք, բեյսբոլի գլխարկ, զինվորական վերնաշապիկ, մեջքին մշտապես ուսապարկ, և նմանապես մշտական կապված ձեռքը (ըստ առասպելից մեկի՝ ձեռքի վերքի պատճառը ոստիկանության հետ բախման ժամանակ արձակված լուսաձայնային նռնակն է, ըստ մեկ այլի` Փաշինյանը փշալարի միջով փորձում էր ներխուժել Ազգային Ժողովի շենք):
Այնպիսի տպավորություն է, որ սրանք բոլորովին տարբեր Նիկոլներ են, որոնցից մեկը (կոստյումով և փողկապովը) հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է “ոչ կամավոր, այլ ստիպված” և խորհրդարանական “Ելք”
խմբակցության նպատակն է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, ինչն անհնարին է ԵԱՏՄ կազմում: “Ելք”-ը, որը 2017թ. Նիկոլ Փաշինյանին նստեցրեց խորհրդարանական աթոռին, ի դեպ, միշտ կողմ է եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն: «ԵԱՏՄ-ին անդամակցելու և դրա շուրջ ընթացող գործընթացների համատեքստում լուրջ հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը, և այդ գործընթացները կշարունակվեն, դառնալով «X» պահից սկսած մեզ համար անվերահսկելի, եթե արդեն չեն դարձել», - պնդում էր փողկապով և թարմ վերնաշապիկով Նիկոլը:
Ներկայիս «թավշյա» Փաշինյանը` ուսապարկով և բեյսբոլի գլխարկով, այլ կերպ սկսեց խոսել: «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման կազմակերպություններից դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն
հանրաքվեով: Բայց ես արդեն ասել եմ, որ մենք չենք պատրաստվում որևէ աշխարհաքաղաքական կտրուկ քայլեր անել: Ինչպես ես ասացի, մենք պատրաստվում ենք անել միայն այնպիսի քայլեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից», - ասեց նա 2018 թվականի ապրիլի 24-ին օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեկվա Փաշինյանը մեղադրում էր Ռուսաստանին «մեր ինքնիշխանությունը հատիկ-հատիկ վերցնելու» մեջ, իսկ հայ-ռուսական հարաբերություններն անվանում «ոչ
գործընկերային»: Սակայն այսօրվա Նիկոլը շատ ավելի թավշյա կեցվածք ունի:
«Կասկած չկա, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ
չկան: Սակայն մեր նպատակը ոչ թե այդ խնդիրները քննադատելն է, այլ բանակցությունների և երկխոսության միջոցով դրանք լուծելը: Վստահ եմ, որ Ռուսաստանի հետ այդ երկխոսությունը կստացվի»:
Առանց մորուքի Փաշինյանը պնդում էր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը «հակակշիռ է, որը պաշտպանում է Հայաստանի
ինքնիշխանությունը»: Մորուքով Փաշինյանը բազմավեկտոր է, նրա համար հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, ԵՄ և ԱՄՆ հետ համարժեք են, «Մենք ելնում ենք Հայաստանի ազգային շահերից, իսկ դա նշանակում է, որ մենք շատ ենք արժևորում հայ-իրանական հարաբերությունները, բարձր ենք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, գնահատում ենք փոխհարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել որևէ երկրի հետ մեր հարաբերությունները այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին: Սա շատ կարևոր է»:
Դժվար է հասկանալ, թե որ Նիկոլ Փաշինյանն է իրականը: Թվում է, թե խորաթափանց և համոզիչ է խոսում ուսապարկով մորուքավոր մարդը, բայց ինչ-որ բան խանգարում է հավատալ նրան, որ նա լքել է նախկին իր կերպարը` սափրված քաղաքական գործչին, ով բոլորովին այլ կերպ էր խոսում:
Ստացվում է, որ նրանք, ովքեր կատակում էին, որ Փաշինյանի մեջքին ուսապարկ չէ, այլ պարկի մեջ կատու, ճիշտ էին:
Այսօր էլ նա հակասական է, մեկ պնդում է բացառապես խաղաղ ցույցեր անցկացնելու վրա, ապա հանկարծ սպառնում կառավարական շենքերի բռնագրավմամբ, եթե խորհրդարանի կողմից «ժողովրդի վարչապետի» (հենց իր) աջակցության պայմանը չկատարվի: Նիկոլ Փաշինյանը մեկ կոչ է անում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա, առանց դրանց սպասելու, ասում է, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի՝ «միանշանակ եւ անվերապահորեն ճանաչելով ժողովրդական, ոչ-բռնի, «թավշյա» հեղափոխության հաղթանակը»:
Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են՝ այժմ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի, ինչպես նաև քաղաքապետարանի ղեկավարի արտահերթ ընտրությունների, Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռացման և “ժողովրդական վարչապետի” հաստատման պահանջներով: Այս պահանջները թարմացվում են ամեն օր, որովհետև, օրինակ, Երևանում՝ ավագանու իշխանափոխության մասին «Ելք»-ը սկսեց խոսել ապրիլի 26-ին: «Երևանը ընթացող իշխանափոխության լոկոմոտիվն է», - ասված է «Ելք»-ի հայտարարության մեջ: Արդեն իսկ պարզ է, որ վաղը նոր անուններ կհնչեն, ովքեր, ընդդիմության կարծիքով, պետք է հեռանան, մյուս օրը նոր ցանկ կհայտնվի...
Սերժ Սարգսյանի հրաժարականով մեկնարկել է մի գործընթաց, որն ընդդիմադիրներն անվանում են թավշյա հեղափոխություն. իրենց խնդիրն է փոխել երկրում ամբողջ իշխանությունը, փոխել հենց իրենցով՝ անգամ հասարակության կողմից ոչ բավարար աջակցության պայմաններում: Փողոցում ամբոխը, որքան էլ որ բազմաթիվ այն լինի, չի կարող ընտրություն համարվել:
Իսկ ընդդիմությունը վախենում է առանց ՙժողովրդի թեկնածուի՚ վարչապետության, այնուհետև ժողովրդի կառավարության՚ ամուր երաշխիքների ընտրություններից, եթե անգամ դրանք արտահերթ և արտաժամյա անցկացվեն, ուստի և չի ցանկանում այն. փողոցում ցնծող մարդիկ, որոնց թվում են ուսանողները և երեխաները, մի բան է, հասուն ընտրողները՝ լիովին այլ:
Այդ իսկ պատճառով ոչ Փաշինյանը ոչ մի կերպ չի ցանկանում Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված երկար գործընթաց. եթե նա օրերս վարչապետ չընտրվի (ՙԵլք՚ խմբակցությունն արդեն իսկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը), ընտրությունների անհրաժեշտ կլինի սպասել առնվազն մինչև
հուլիս: Երկուսից ավելի ամսվա ընթացքում հեղափոխական կրքերը կմարեն, ՙգավրոշները՚ չեն մասնակցելու ընտրություններին, ուսանողները գնալու են արձակուրդի, երիտասարդությանը ընտրատեղամասեր մոբիլիզացնելն շատ ավելի բարդ է, քան ուրախ հեղափոխության կանչելը: Հայաստանում իշխանությունը ընտրությունների միջոցով զավթելը չի ստացվի, ուստի Փաշինյանին և նրա
(դեռևս) անհայտ կուրատորներին անհրաժեշտ է հեղափոխական ալիքը հիմա
օգտագործել:
Առավել ևս, որ առկա են հաջողության նախապայմանները. իշխանությունը կազմաքանդվում է, ՙՙդաշնակները՚՚ (Հայ հեղափոխական դաշնակցություն ֆեդերացիան, որն Ազգային Ժողովում յոթ տեղ ունի) դուրս են եկել իշխող
կոալիցիայից: ՙՙԲարեբախտաբար, մինչ օրս հնարավոր էր խուսափել իրավիճակի վատագույն հանգուցալուծումից: ՀՅԴ այս ողջ ընթացքում հետևողական ջանքեր էր գործադրում երկխոսության միջոցով երկրի և ժողովրդի շահերի համար ընդունելի և խելամիտ լուծում փնտրելու ուղղությամբ: Սակայն այդպես չի կարող շարունակվել, կարող են ի հայտ գալ լուրջ մարտահրավերներ՚՚,- բավական աղոտ բացատրում է կուսակցությունն իր մասնակցությունը խորհրդարանական կոալիցիայի փլուզման գործում: Հրաժարական են տվել երեք նախարար և Շիրակի և Արագածոտնի՝ ՀՅԴ-ական մարզպետները:
Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն, այսօրվա դրությամբ ընդդիմությունն ունի 40-ը, հնարավոր է, 47` Դաշնակցության հետ միասին: Դա էլ այն դեպքում, եթե բացառապես բոլորն իրենց ձայնը տան Փաշինյանին: Նրան կմնա հայթայթել առնվազն 6 ձայն՝ իր կողմը գրավելով հանրապետականների մի
մասին: Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկումը նշանակված է մայիսի 1-ի կեսօրին, հենց այդ օրն էլ կարող է կայանալ քվեարկությունը.
պատգամավորները կհավաքվեն միայն այդ հարցին նվիրված հատուկ նիստին:
Հայաստանում իշխանությունը կազմաքանդվում է, սակայն, դեռևս, չնայած ուսապարկով մորուքավոր մարդու կատաղի ակտիվությանը, չի փոշիանում:
Գլխավոր իրադարձություններն առջևում են, եթե միայն մինչև մայիսի 1-ը մնացած օրերի ընթացքում Փաշինյանը չգտնի իրեն համար անհրաժեշտ ձայները.
- դա, չնայած ցուցարարների՝ ՀՀԿ-ի հանդեպ ատելության ջանասիրաբար սերմանումին, այսպես թե այնպես կխաթարի նրա “ժողովրդական առաջնորդի”
իմիջը, որը ջանասիրաբար կերտում է հայկական հեղափոխության տեխնոլոգների
կողմից:
- դա նրան կստիպի դիմել բողոքի ծայրահեղականացմանը, իսկ նրանք, ովքեր ՙՙառաջնորդում՚՚ են Փաշինյանին, ամեն ջանք գործադրում են նրա 2018թ.
կերպարը տարանջատելու տասնամյա վաղեմության իր կերպարից, երբ փողոցային անկարգությունների արդյունքում մարդիկ մահացան:
Մայիսի 1-ին, ի վերջո, հայտնի կդառնա, թե հետագայում ինչ տեղի կունենա Հայաստանում. արդյո՞ք Փաշինյանը կփոխի իր հասարակ, բայց բազմանշանակ զինվորական ոճով վերնաշապիկը թանկարժեք կոստյումով, թե հանրապետականներն ամեն դեպքում կդիմակայեն ՙՙթավշյա հեղափոխությանը՚՚, առաջ կքաշեն վարչապետի սեփական թեկնածուին (այդպիսով դրդելով փողոցային բողոքի ցույցերի նոր ալիք), թե՞ մեկնարկ կտան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է շարունակել ցույցերը այնքան ժամանակ, մինչև չդառնա Հայաստանի վարչապետ: Ընդ որում, իհարկե, նա հղում է կատարել ցուցարարներին, իբր, «ես ընդամենը կարծում եմ, որ մարդիկ մեզ թույլ չեն տա գործել այլ կերպ»: Ուսապարկով (պարկում
կատվո՞վ) մարդու դերը կայանում է նրանում, որ թույլ չտա մարդկանց կանգ առնել, քանի դեռ ինքը չի նշանակվել Հայաստանի ղեկին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից