ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով». ՀՀԿ-կան պատգամավոր Կարեն Կարապետյան. 1In.am 04/28/2018 11:06 | Հարցազրույց
Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները ճշտելու նպատակով 1In.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:
–Պարոն Կարապետյան, երեքշաբթի կայանալիք վարչապետի ընտրություններում Դուք քվեարկելո՞ւ եք արդյոք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի օգտին:
-Իսկ ՀՀԿ-ն երբ է թեկնածու առաջադրել, որ ես հիմա ասեմ՝ քվեարկելու եմ, թե ոչ:
–Բայց ունենալո՞ւ է սեփական թեկնածու, և եթե այո, ապա ո՞վ է լինելու՝ արդյոք հենց Կարեն Կարապետյանը:
– Չեմ կարող ասել՝ առաջադրելու է, թե՝ ոչ: Սակայն իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել:
–Ձեր կարծիքով, հիմա կա՞ ճգնաժամ:
-Ճգնաժամն ուղղակի ակնհայտ է: Բայց դրա հաղթահարման համար ընդամենը պետք է բոլոր կողմերը լինեն խոհեմ ու հավասարակշռված, չգնան արկածախնդրությունների: Դրա համար եմ ասում, որ նորից ՀՀԿ-ականի ընտրվելով խնդիրները չեն կարգավորվի: Առաջնային պետք է լինեն երկրում կայունությունը, հնարավոր մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու իմունիտետը պահպանելն ու առկա ճգնաժամը բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորելու ընկալումը: Այս ամենը գիտակցելով էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սա պետք է գիտակցի նաև յուրաքանչյուր ՀՀԿ-ական: Եվ նորից եմ ասում. ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ կարծում եմ՝ իր համար իշխանությունը ինքնանպատակ չի եղել և չի լինի:
–Լավ, այդ դեպքում՝ սահմանադրական ճանապարհով լուծումը ո՞րն է:
-Պետք է հաշվի նստել հեղափոխական առկա վիճակի հետ: Խորհրդարանական խմբակցություններից շարժման մասնակիցները «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն են, ուրեմն թեկնածուն կամ թեկնածուները պետք է լինի իրենցից: Իսկ ՀՀԿ-ն ուղղակի պիտի իր դիրքորոշումն արտահայտի:
–Շատ են խոսում այս օրերին Ձեր եղբոր՝ Սամվել Կարապետյանի դերակատարության, տարբեր հանդիպումների մասին…
-Նախ, պետք է նշեմ, որ Սամվել Կարապետյանը հրավիրված է եղել մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին: Եվ երկրորդ՝ Սամվել Կարապետյանի մոտեցումները երբեք անձնավորված չեն եղել: Իր և ընդհանրապես մեր ընտանիքի համար համար առաջնայինը երկրի կայնությունն ու հավասարակշռությունն են: Այդպես եղել է միշտ, այդպես է հիմա, այդպես լինելու է այսուհետ ևս: Իսկ տարաբնույթ շահարկումները ներկայիս հուզական վիճակի արտացոլանքն են, որոնք ժամանակի ընթացքում կհանդարտվեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից