ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք. Կարեն Կարապետյան 04/27/2018 19:35 | Հարցազրույց
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը
-Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն:
-Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա և, կարծում եմ, որ տրամաբանությունն ակնհայտ է: Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է:
-Բանակցություններ չեղան, փոխարենը մամուլի ասուլիս եղավ, քանի որ մի քանի տասնյակ լրատվամիջոցներ էին հավաքվել, և այդ մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, նաև հետևյալ մեջբերումն արեց, որ «մարդը, ով իր երկրի ներսում վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպես կարող է բանակցել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցում»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել: Այդ իսկ պատճառով իմ պատասխանն այդպիսինն է:
-Երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ կամ ինքը կլինի վարչապետ կամ ոչ ոք չի լինի: Մեկ այլ պարագայում էլ նշել է, որ եթե ինքը չի լինում վարչապետ, ուրեմն ճգնաժամը խորանում է: Սա ի՞նչպես կմեկնաբանեք և, առհասարակ, խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ:
-Տեսեք, ես ուզում եմ անպայման լսված լինի իմ ասածը: Ասվում է, բանակցությունների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկա, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մեկը... Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Հետո՝ ասվում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խորը հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում և որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը: Մենք չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել:
-Եվ վերջին, այս օրերին հատկապես, շատ է լսվում այն տեսակետը, որ իշխանությունները կոնսոլիդացված չեն, Դուք որքանո՞վ եք կիսում այս կարծիքը:
-Այսինքն՝ իշխանությունները կոնսոլիդացված չեն՝ ի՞նչ է նշանակում: Եթե իշխանություն ասելով խոսվում է կառավարման մարմինների մասին, ապա իրենք բնականոն ռեժիմով աշխատում են, եթե խոսում եք կուսակցությունների մասին՝ կարծում եմ, որ կոնսոլիդացված են:
-Ինչպե՞ս եք տեսնում այդ կոնսոլիդացումն այդ կարծիքներին հակառակ:
-Ես ճիշտ ասած չգիտեմ իրենք ինչ գործոններից ելնելով են այդ ասում:
-Որովհետև այս շարժումից առաջ այդ մասին չէր նշվում:
-Դուք գիտեք մամուլում այնքան բաներ է նշվում՝ իմ հրաժարականի մասին, մենք հերքում ենք՝ նորից հրաժարական: Եթե մենք այդ ամենին արձագանքենք, ապա կարող է ամբողջ օրը դրա վրա ծախսենք: Իսկ լուծումը ես իրականում տեսնում եմ հետևյալը: Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ և մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք: Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները: Չի կարելի ոչ մի բան մոնոպոլիզացնել, դա լավ բանի չի բերելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից