Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Երկրում կամաց-կամաց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այս ամենից վատ հոտ է գալիս. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ» 04/26/2018   09:52  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարգելի խմբագրություն, խնդրում եմ հրապարակեք իմ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ նա կկարդա և եզրակացություններ կանի: Երկրում կամաց-կամաց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այս ամենից վատ հոտ է գալիս, վախենում եմ մտածել, որ գա այն օրը, երբ երանի տանք Սերժ Սարգսյանին: Որպես Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, փողոցային պայքարի մասնակից՝ ուզում եմ սրտացավորեն մի քանի բան առանձնացնել:

1. Նիկոլ ջան, խնդրում եմ, մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, բայց դու մի սերժացիր: Մենք չենք պայքարել, որ երկրում մի դիկտատուրան փոխարինվի մյուսով, ի՞նչ է նշանակում արգելել այս կամ այն կուսակցությունը: Ես այս պայքարի մասնակից եմ, սակայն պետք է սթափ նայել ամեն ինչին, չի կարող ՀՀԿ-ն չունենալ ընտրազանգված, ինչպե՞ս կարող ես արգելել որևէ կուսակցություն, ո՞ր թիվն է: Սա նշանակում է, որ ապագայում, գալով իշխանության, կախաղան կհանես քեզ քննադատողներին, քո դեմ ակցիաներ անողներին:

2. Նիկոլ ջան, կասկածելի գործընկերներ են ի հայտ գալիս, հայտարարում են, որ միանում են շարժմանը, էյֆորիայի մեջ մի ընկնի, նրանք եթե միացող լինեին, շուտ կմիանային, երբ դուք ամենից շատ աջակիցների կարիք ունեիք, ախր, դա շատ ծիծաղելի է, սթափվիր:

3. Նիկոլ ջան, դու ո՞նց կարող ես Ծառուկյանի հետ հանդիպել, համագործակցել, եթե ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք ես առել Ծառուկյանի հետ համագործակցելու համար, մյուս հայտարարություններդ էլ չասեմ: Անլուրջ է, ԱԺ-ում դու էիր միշտ թարմացնում սրա-նրա հիշողությունը, քո հիշողությանն ի՞նչ եղավ:

4. Նիկոլ ջան, տատս ասում էր՝ եթե ուզում ես մարդուն ճանաչել, նրան իշխանություն տուր, ինձ թվում է՝ ես քեզ ճանաչել եմ, դրա համար եմ միշտ աջակցել, խնդրում եմ չհիասթափեցնես ինձ: Երեկվա ասուլիսում ես այլ Նիկոլ տեսա, ցավում եմ, կուզենայի տեսնել պայքարի առաջին օրերի Նիկոլին՝ ժողովրդի աջակցությունը հայցող, ոչ թե ինքնավստահ, ցինիկ, մեծամիտ, պաշտոնամոլ, անկուշտ:

5. Ի՞նչ է քո նպատակը՝ իշխանությունը միանգամից ու ամբողջությամբ վերցնե՞լը։ Այդպես չի լինում, Նիկոլ ջան, համը դուրս է գալիս, նստեք, նորմալ խոսեք, մանկական կապրիզները թողեք մի կողմ, ժամանակավոր իշխանություն ձևավորեք, մինչև նոր ընտրություններ կլինեն: Մենք այնքան ուժեղ երկիր չենք, որ մի ամիս դիմանանք նման անկայուն վիճակին:

6. Նիկոլ ջան, հիշիր, քո իշխանափոխության մեջ մեծ դեր է ունեցել մեդիան, եթե այդքան չլուսաբանեին, պրոպագանդա չանեին, հաջողության չէիր հասնի, 2008-ը՝ քեզ օրինակ, երբ մեդիադաշտը փակ էր: Հուսով եմ՝ լինելով լրագրող, հաշվի կառնես այս հանգամանքը և, ի տարբերություն ՀՀԿ-ական իշխանությունների, լրագրողներին չես վիրավորի, չես ասի, որ քեզ խանգարում են, տոնդ փչացնում են, գաղջ մթնոլորտ են ստեղծում։ Ընտրովի ասուլիսներ չես հրավիրի, հանդուրժող, լսող կլինես քննադատություններին, ոչ թե լռեցնող, ագրեսիվ:

7. Նիկոլ ջան, խոստումներ տալիս զգույշ եղիր, մենք եկել ենք՝ հաստատելու օրինական երկիր, ինչպե՞ս ես հայտարարում, թե «ծռերին», բոլոր-բոլորին ազատելու ես, ախր, նրանք հանցանք են կատարել, փաստը կա, ապացույցները կան, այլ հարց է, որ նրանց խիստ պատժի էր ենթարկում իշխանությունը: Դու եկել ես առաջնորդվելու օրենքներով, ստեղծելու իրավական պետություն, ոչ թե ախպերավարի հարցերը լուծելու։ Այդ դեպքում գուցե օրենքները վերացնենք, ուժային կառույցները փակենք, ով քո ընկերն է, համակիրն է, ինչ ուզում է, թող անի և ներվի: Մտածե՞լ ես՝ ինչ տարբերություն կլինի քո և ՀՀԿ-ականների իշխանության միջև, նրանք ևս յուրայինների հանցագործությունների վրա աչք են փակել: Ես ինքս էլ մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավման օրերի ակցիաներին, բայց շատ լավ հասկանում եմ, որ նրանց և լիքը հանցագործություններ գործած մարդկանց Սերժ Սարգսյանին հայհոյելու համար ազատ արձակելով՝ քաոսի կվերածվի մեր երկիրը:

Թավշյա հեղափոխությանը մասնակից, այժմ խիստ մտահոգ ՀՀ քաղաքացի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 26.04.18թ. համարում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:49 26/04/2018  |  ՄամուլՍամվել Կարապետյանը աննախադեպ ակտիվ է.«Ժամանակ»
09:41 26/04/2018  |  ՄամուլԿապիտալը հեռանում է Հայաստանից. «Հրապարակ»
09:36 26/04/2018  |  ՔաղաքականԱմեն ինչում առաջնային նշանակություն պետք է տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը. Սերժ Սարգսյան
09:32 26/04/2018  |  ՄամուլԲիզնեսները վտանգի տակ են. «Հրապարակ»
21:38 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍՔննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են, և ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն
17:31 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս. ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ
17:13 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀերքում. Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
17:07 25/04/2018  |  ՔաղաքականԱրմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
17:00 25/04/2018  |  ՔաղաքականՊետք է համակարգային պայքար տանել, որ համակարգը փոխվի. Էդմոն Մարուքյան
16:46 25/04/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն. Հայկ Ալումյան

Արխիվ

[]