ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում ենք ՀՀԿ անվերապահ ու միանշանակ կապիտուլյացիան. Նիկոլ Փաշինյան (լրացված) 04/25/2018 22:35 | Քաղաքական
Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահորեն ու առանց նախապայմանների ճանաչել ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Այս մասին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության շարժման այսօրվա հանրահավաքում հայտարարեց շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության անվերապահ ու միանշանակ կապիտուլյացիան ժողովրդի առաջ, ասաց նա:
Ն.Փաշինյանն արձանագրեց, որ այն պահից, երբ գործող վարչապետը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը, ուստի այդ պահից չկա կառավարություն:
Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, մինչդեռ գործող վարչապետի հրաժարականի պայմաններում չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, այլ լինում է առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ն.Փաշինյանը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին ու ասել, որ պետք է արտակարգ դրություն մտցնել: Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա, ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, ի՞նչ է Սերժ Սարգսյանը «չէ՞ր ֆայմում, որ կարող է արտակարգ դրություն մտցնել»: «Դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, որովետև եթե ստից թուղթ ստորագրես, մենք դա չեղյալ կհամարենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ շարժման ղեկավարի, լուրեր են տարածվում, որ Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է ՀՀ վարչապետ: «Ես կոչ եմ անում նման սադրիչ հայտարարություններ չտարածել»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ Մոսկվայի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ինքը հավաստիացում է ստացել, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածված այն լուրերին, թե «իբր մենք հրաժարվել ենք Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից»: Այն ժամանակ, երբ նշանակված էին բանակցությունները, «մեզ զանգում էին հանրապետական պատգամավորներ, խնդրում հաշվի առնել, որ այդ բանակցություններում Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում»,- ասաց Ն.Փաշինյանը, նշելով, որ իրենք առաջարկել են, որպեսզի հակառակ կողմից բանակցություններին մասնակցեն Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, պատրաստ ենք բանակցել, բանակցությունները պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցմանն և դրա շրջանակում ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարցի»,- ասաց շարժման ղեկավարը:
Ն.Փաշինյանը նշեց, որ այս օրերին Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, ու նրանց ասել, որ «իբր մենք հակասահմանադրական գործողություններ ենք իրականացնում, որ իբր ընտրությունը պետք է Հանրապետության հրապարակում տեղի ունենա»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այդ հայտարարություններին, նշելով՝ «մենք չենք ասում, որ ընտրությունը պետք է տեղի ունենա հրապարակում, ասում ենք, որ ժողովուրդն ունի թեկնածու, հաշվի նստեք դրա հետ, ու կոնսենսուսով առաջարկեք ու քվեարկությամբ ընտրեք ՀՀ վարչապետ»:
Այսօր ՀՅԴ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիայից, «Ծառուկյան» խմբակցությունն իր աջակցությունն է հայտնել համաժողովրդական շարժմանը, կան բազմաթիվ հանրապետական պատգամավորներ, որոնք պատրաստակամություն են հայտնել քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին, ուստի, նշեց Ն.Փաշինյանը, իրենց բոլոր գործողությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին: Իսկ Կարեն Կարապետյանի ու նրա թիմին վարչապետի ժողովրդի թեկնածուն խորհուրդ է տալիս դադարեցնել այդ ստահոդ քարոզչությունը:
Կարեն Կարապետյանն ու հրաժարական տված կառավարությունը ՀՀ-ում չունի որևէ իշխանություն և ՀՀ ոստիկապետի հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ իրենք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման ու հրահանգ: Վերջինս վարչապետի պաշտոնակատար չէ ու չունի որևէ լիազորություն հրահանգ տալու ուժային կառույցներին: «Ես շատ ավելի իրավունք ունեմ, քան Կարեն Կարապետյանը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ՀՀԿ-ն փորձ անի նույնիսկ թեկնածու առաջադրել, ապա ժողովուրդը կշրջափակի ԱԺ, կառավարության, բոլոր կառավարական շենքերը: «Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ այլևս ոտք չդնել որևէ կառավարական շենք»,- ասաց նա:
Շարժման՝ տնտեսությանը վնասելու, գործարարների ահաբեկված լինելու հայտարարությունների առնչությամբ շարժման ղեկավարը նշեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունում է և նրա նկատմամբ որևէ հաշվեհարդար չի եղել: Նա ընդգծեց, որ ժողովրդական հեղափոխության նպատակը վենդետան չէ, այլ օրինականությանը, արդարությանը, ազգային միաբանությանը հասնելը: Որևէ մեկը Հայաստանում ահաբեկված չէ և արմատախիլ է արվել պետական ահաբեկչության որևէ դրսևորում:
Հանրապետականը պետք է ստանձնի իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման պարտավորություն, և ինչքան շուտ դա անի, այնքան ավելի լավ ՀՀ-ի ու ԱՀ-ի համար:
Վաղը ժամը տասներկուսից անց են կացվելու քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ փողոցների ու կամուրջների շրջափակում, գործադուլ, դասադուլ, իսկ ակցիաների սկսվելուց հինգ րոպե անց ընթացքի մեջ գտնվող մեքենաները պետք է քսան րոպեով կանգ առնեն: Օրը կամփոփվի հանրահավաքում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից